Հա

Քաղաքական

16/01/2020 - 10:00

«Կառավարութիւնը ձգձգում է Մայր աթոռի հարցը, իսկ Սորոսի հիմնադրամինը՝ ոչ». «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Նիկոլ Փաշինեանն իր պաշտօնավարումից ի վեր չի մասնակցել Էջմիածնի Մայր տաճարում Սուրբծննդեան պատարագին:

«alikonline.ir» - «Հրապարակ»-ը գրում է. «Նիկոլ Փաշինեանն իր պաշտօնավարումից ի վեր չի մասնակցել Էջմիածնի Մայր տաճարում Սուրբծննդեան պատարագին, քանի որ Էջմիածնի տաճարը տեւական ժամանակ է՝ վերանորոգման մէջ է, հիմա աշխատանքները կաթւածահար են, քանի որ կառավարութիւնը ձգձգում է որպէս մշակութային օբիեկտ տաճարում կատարւող աշխատանքները բարեգործական ճանաչելու եւ հարկերից ազատելու մասին որոշումը։

Պատճառները ճշտելու համար զանգահարեցինք կառավարութեան աշխատակազմի ղեկավարին, նա չպատասխանեց։ Իսկ մամուլի խօսնակ կառավարութեան ղեկավարը դեռ չունի։ Մայր Աթոռից մեր հարցին ի պատասխան ասացին․ «Մայր տաճարի նորոգութիւնը որպէս բարեգործական ծրագիր որակելու հարցը քննարկւում է ՀՀ կառավարութեան լիազօր մարմնի հետ՝ հարցի կարգաւորման համատեղ ուղիներ գտնելու համար»։

Ի դէպ, յիշեցնենք, որ նախօրէին յայտնի դարձաւ, որ 2019-ի մարտին Տիգրան Աւինեանի ղեկավարած յանձնաժողովը սիրայօժար «բարեգործական» էր ճանաչել Սորոսի հիմնադրամի բոլոր ծրագրերը՝ 3 միլիոն դոլարից աւելի, եւ հարկերից ազատել նրա հետ համագործակցող կազմակերպութիւններին, այդ թւում՝ նաեւ լրատւամիջոցների։

Անհասկանալի է, թե ինչու պէտք է «Հրապարակ»-ը հարկեր վճարի, իսկ «Բաց հասարակութեան հիմնադրամի» հետ աշխատող ԶԼՄ-ն՝ ոչ»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։