Հա

Քաղաքական

16/01/2020 - 11:30

Թեւան Պօղոսեանը Արցախում ընտրական գործընթացների մեկնարկին թեկնածուներին առաջարկներ է ներկայացրել

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Թեւան Պօղոսեանը,  ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ հրապարակային առաջարկներ ներկայացնելով Արցախի Հանրապետութիւնում սպասւող ընտրական գործընթացների մեկնարկին։

«alikonline.ir» - «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Թեւան Պօղոսեանը,  ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ հրապարակային առաջարկներ ներկայացնելով Արցախի Հանրապետութիւնում սպասւող ընտրական գործընթացների մեկնարկին։

Նա խորհուրդ է տւել քննարկել, ինքնակազմակերպւել, իրականացնել ու ապացուցել, որ գիտենք իրար հետ ապրել, գիտենք միմեանց հոգս ու ցաւ կիսել, մենք գիտենք իրար պաշտպանել եւ միասնական լինել։

 «Որո՞նք են մեր առաջնահերթութիւնները՝ որպէս սեփական ինքնութիւն ունեցող հանրոյթ: Մեր հաւատքը, մեր դպրոցը, մեր առողջութիւնն ու մեր անվտանգութիւնը: Ուստի, փորձենք խորհրդանշական մի քանի գործողութեամբ սկսել եւ ամփոփել նախընտրական քարոզարշաւը՝ ի ցոյց դնելով մեր միասնականութիւնը այդ գործողութիւններում, իսկ խնդիրներին արձագանքելու մօտեցումների տարբերութիւնները քննարկել դրանց արանքում»,- գրել է Թեւան Պօղոսեանը:

Նա առաջարկել է, որ Արցախի նախագահի թեկնածուների նախընտրական քարոզարշաւի առաջին օրը միասին սկսել Դադիվանքում՝ պատի ամրացման համար համատեղ աշխատանքով եւ սիմւոլիկ, հաւասարաչափ նւիրատւութեամբ:

Առաջարկել է նաեւ մէկ շաբաթ անց միասին այցելել որեւէ կրթական օջախ, հանդիպել աշխատակիցներին եւ սովորողներին, համատեղ օգնել վերանորոգման որեւէ աշխատանքին եւ սիմւոլիկ եւ հաւասարաչափ նւիրատւութիւն կատարել հետագայ աշխատանքների համար, քանի որ «մեր միասնութիւնը որակեալ ԿՐԹՈՒԹԻՒՆՈՒՄ է»։

Թեւան Պօղոսեանի երրորդ առաջարկն է՝ բոլոր թեկնածուներով այցելել նաեւ առողջապահական որեւէ հաստատութիւն, քանի որ «մեր միասնութիւնը մեր ՀՈԳԱՏԱՐՈՒԹԵԱՆ մէջ է»։

«Քարոզարշաւի վերջին օրը բոլոր թեկնածուները կամ կուսակցութիւնների ղեկավարները միասին այցելում են որեւէ զօրամաս.

Մեր միասնութիւնը մեր ԱՆՎՏԱՆԳՈՒԹԻՒՆՆ է։

Միասնական այց Արցախի Հանրապետութեան որեւէ զօրամաս եւ միասնական աշխատանք որեւէ կառոյցի ամրապնդման գործում կամ սպասարկում խոհանոցում։

Ընդամենը 4000 դրամ սիմւոլիկ նւիրատւութիւն որեւէ հիմնադրամի, որն զբաղւում է զինծառայողների խնդիրներով»,- գրել է Թեւան Պօղոսեանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։