Հա

Քաղաքական

18/01/2020 - 11:30

«Կուտոյեանը ցանկութիւն էր յայտնել դառնալ Սերժ Սարգսեանի պաշտպանական թիմի անդամ». «168 ժամ»

«168 ժամ»-ը գրում է. «Երէկ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստին ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսեանն անդրադարձել ԱԱԾ նախկին տնօրէն Գէորգի Կուտոյեանի մահւան դէպքին:

«alikonline.ir» - «168 ժամ»-ը գրում է. «Երէկ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստին ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսեանն անդրադարձել ԱԱԾ նախկին տնօրէն Գէորգի Կուտոյեանի մահւան դէպքին: «168 ժամ»-ի աղբիւրների փոխանցմամբ՝ Ս. Սարգսեանը բաւականին ծանր է ընդունել Գ. Կուտոյեանի մահւան լուրը, որին, մասնագիտական եւ մարդկային որակները գնահատելով՝ նշանակել էր ԱԱԾ տնօրէնի պաշտօնում: Մեր տեղեկութիւններով՝ Սերժ Սարգսեանը Գ. Կուտոյեանի մահւան դէպքն անւանել է «շատ տարօրինակ» եւ նիստի ժամանակ պատմել է, որ, երբ Կուտոյեանն իմացել է Սերժ Սարգսեանի դէմ յարուցւած քրէական գործի մասին, ցանկութիւն է յայտնել ընդհատել ուսումը, վերադառնալ Հայաստան եւ դառնալ նրա պաշտպանական թիմի անդամ: Սակայն Ս. Սարգսեանը յորդորել է աւարտել ուսումը, յետոյ վերադառնալ Հայաստան:

Մեր տեղեկութիւններով՝ Ս. Սարգսեանը խօսել է նաեւ իշխանական քարոզչական դաշտի շահարկումների մասին՝ ասելով, որ երկրում անբարոյականութեան աստիճանը զարհուրելի չափերի է հասել՝ ամէն անգամ նոր անկումներ արձանագրելով:

Յիշեցնենք, որ յեղափոխութիւնից յետոյ Գ. Կուտոյեանը մեկնել էր Մեծ Բրիտանիա՝ Քեմբրիջի համալսարան, մագիստրոսական կրթութիւն ստանալու նպատակով։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։