Հա

Քաղաքական

18/01/2020 - 14:20

«Քաղաքակիրթ մարդկութիւնը պւտք է գնահատական տայ կատարւածին եւ աջակցի ցեղասպանութեան ու ահաբեկչութեան դէմ պայքարի ելած հայ ժողովրդին». Սասուն Միքայէլեան

Չէի կարող չխօսել, քանի որ քննարկւում է մի հարց, որին ականատես եմ եղել նաեւ ես՝ Արցախեան ազատամարտի տարիներին. ըստ Yerkir.am-ի՝ այսօր Բաքւի ջարդերի 30-ամեայ տարելիցին նւիրւած՝ Հայաստանի եւ Արցախի ԱԺ-ների միջխորհրդարանական յանձնաժողովի համատեղ յատուկ նիստում ելոյթ ունենալիս նշեց «Իմ քայլը» խմբակցութեան պատգամաւոր Սասուն Միքայէլեանը:

«alikonline.ir» - Չէի կարող չխօսել, քանի որ քննարկւում է մի հարց, որին ականատես եմ եղել նաեւ ես՝ Արցախեան ազատամարտի տարիներին. ըստ Yerkir.am-ի՝ այսօր Բաքւի ջարդերի 30-ամեայ տարելիցին նւիրւած՝ Հայաստանի եւ Արցախի ԱԺ-ների միջխորհրդարանական յանձնաժողովի համատեղ յատուկ նիստում ելոյթ ունենալիս նշեց «Իմ քայլը» խմբակցութեան պատգամաւոր Սասուն Միքայէլեանը:

«1990-ի յունւարի 13-19-ին Ադրբեջանի իշխանութեան իմացութեամբ իրականացւեց Օսմանեան կայսրութեան կողմից իրականացւած ցեղասպանութեան շարունակութիւնը. նոյն ձեռագիրն էր, նոյն գործելաոճը: Ես տեսել եմ Մարտակերտի նահանջ, Մարաղայի կոտորածից մազապուրծ եղածներին, շատ դաժանութիւններ, դժւարութիւններ: Երբ վիրաւոր հիւանդանոցում էի, մի կնոջ էին բերել Մարաղայից: Նրա մազերը կապել էին մեքենայից, քարշ տւել, մաշւել, մնացել էին գրեթէ ոսկորները: Բժիշկների ջանքերի շնորհիւ այդ կինը ողջ մնաց: Նման անմարդկային վերաբերմունքի էին արժանանում ոչ միայն կենդանի մարդիկ, այլեւ մեր նահատակւած ընկերները»,- ասաց նա՝ յիշելով դէպքեր, երբ գերիների, զոհերի դիակների փոխանակման ժամանակ դիակներն այնքան յօշոտւած են եղել, որ անհնար է եղել նոյնականացնել:

«Այդ դաժանութիւնները մենք չենք կարող մոռանալ, սրա մասին պէտք է իմանան բոլոր միջազգային ատեանները, քաղաքակիրթ մարդկութիւնը պէտք է գնահատական տայ կատարւածին եւ իր աջակցութիւնը յայտնի ցեղասպանութեան եւ ահաբեկչութեան դէմ պայքարի ելած հայ ժողովրդին: Մենք իրաւունք ունենք աշխարհից պահանջելու ոչ միայն դատապարտում, այլեւ նման դէպքերի կրկնութեան բացառմանն ուղղւած գործուն քայլեր: Աշխարհն այսօր էլ կանգնած է էթնիկ, կրօնական եւ ազգային հողի վրայ իրականացւող ցեղասպանութիւնների վտանգի առջեւ: Չպէտք է յոյս ունենաք, որ ժամանակը կարող է փոխել ցեղասպաններին: Ապրիլեան քառօրեայի ժամանակ Թալիշում խաղաղ բնակիչների, զինւորների նկատմամբ ազերիների իրականացրած վայրագութիւնները եւս մէկ անգամ ապացուցեցին դա»,- նշեց Սասուն Միքայէլեանը:

Իսկ քանի դեռ աշխարհը չի կարողանում կանխել ցեղասպանութեան կրկնութիւնը, ըստ նրա, մեզ մնում է ապաւինել սեփական ուժերին եւ միշտ պատրաստ լինել մեր նկատմամբ ցեղասպանութեան ցանկացած դրսեւորման վճռական հակահարւած տալուն:

«Դրա միակ երաշխիքը մեր միասնականութիւնն է: Յիշէք, որ դարավերջին վերահաս ցեղասպանութիւնից փրկւել ենք: Եւ ոչ միայն փրկւել ենք, այլեւ ինքնապաշտպանւելով յաղթել ենք: Մեր միասնական հզօր պայքարի՝ Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութեան, Հայոց բանակի, հայ ժողովրդի միասնական նւիրումի շնորհիւ:

Խոնարհւելով 30 տարի առաջ Բաքւում նահատակւած մեր հայրենակիցների յիշատակի առջեւ, եկէք պարտաւորւենք, որ մեր միասնականութեամբ եւ բռունցքւած կամքով այլեւս երբեք թոյլ չենք տալու, որ մեր նկատմամբ որեւէ ցեղասպանութեան փորձ ձեռնարկւի»,- յայտարարեց պատգամաւորը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։