Հա

Քաղաքական

21/01/2020 - 08:50

Յայտնի է Արցախում համապետական ընտրութիւնների օրը

2020 թւականի Արցախի համապետական ընտրութիւնները տեղի կունենան մարտի 31-ին՝ ըստ Yerkir.am-ի այս մասին յայտարարութիւն է տարածել Արցախի Հանրապետութեան կենտրոնական ընտրական յանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանեանը:

«alikonline.ir» - 2020 թւականի Արցախի համապետական ընտրութիւնները տեղի կունենան մարտի 31-ին՝ ըստ Yerkir.am-ի այս մասին յայտարարութիւն է տարածել Արցախի Հանրապետութեան կենտրոնական ընտրական յանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանեանը:

«Յարգելի՛ հայրենակիցներ

Արցախի Հանրապետութեան սահմանադրութեան 89-րդ յօդւածի 1-ին մասի համաձայն` Հանրապետութեան նախագահի հերթական ընտրութիւնն անցկացւում է Հանրապետութեան նախագահի լիազօրութիւնների աւարտից 50 օր առաջ:

Արցախի Հանրապետութեան սահմանադրութեան 109-րդ յօդւածի համաձայն`Ազգային ժողովի հերթական ընտրութիւնն անցկացւում է Հանրապետութեան նախագահի ընտրութիւնների հետ միաժամանակ:

Արցախի Հանրապետութեան ընտրական օրէնսգրքի 97-րդ յօդւածի 2-րդ մասով եւ 121-րդ յօդւածի 2-րդ մասով սահմանւում է, որ Հանրապետութեան նախագահի եւ Ազգային ժողովի ընտրութիւնների օրւայ մասին Արցախի հանրային ռադիոյով եւ հանրային հեռուստատեսութեամբ հաղորդագրութեամբ հանդէս է գալիս Կենտրոնական ընտրական յանձնաժողովի նախագահը` քւէարկութեան օրւանից ոչ ուշ, քան 70 օր առաջ:

Ղեկավարւելով Արցախի Հանրապետութեան սահմանադրութեան եւ ընտրական օրէնսգրքի վերոյիշեալ դրոյթներով, Արցախի Հանրապետութեան նախագահի եւ Ազգային ժողովի հերթական ընտրութիւնների օր է յայտարարւում 2020 թւականի մարտի 31-ը:

Հիմք ընդունելով Արցախի Հանրապետութեան ընտրական օրէնսգրքի 97-րդ յօդւածի 3-րդ մասը, համապետական ընտրութիւնների քւէարկութեան օրը` 2020 թւականի մարտի 31-ի երեքշաբթին, յայտարարւում է ոչ աշխատանքային օր»,- ասւում է հաղորդագրութիւնում:

Նշենք, որ Արցախի նախագահի ՀՅԴ թեկնածուն Դաւիթ Իշխանեանն է։

Խորհրդարանական ընտրութիւններում ՀՅԴ-ն հանդէս է գալու առանձին ցուցակով։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։