Հա

Քաղաքական

22/01/2020 - 08:30

«Հայաստանի համար Իրանը եւ ԱՄՆ-ը կարեւոր գործընկերներ են». Շաւարշ Քոչարեան

Հայաստանի համար Իրանը եւ ԱՄՆ-ը կարեւոր գործընկերներ են։ Հայաստանը չափազանց նրբանկատօրէն է վերբերում այս երկու երկրների յարաբերութիւններին։ Այս մասին ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եւրասիական ինտեգրման հարցերով մշտական յանձնաժողովի «Իրանի Իսլամական Հանրապետութեան շուրջ իրավիճակը եւ վերջին տարածաշրջանային իրադարձութիւնները» թեմայով նիստում յայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շաւարշ Քոչարեանը:

«alikonline.ir» - Հայաստանի համար Իրանը եւ ԱՄՆ-ը կարեւոր գործընկերներ են։ Հայաստանը չափազանց նրբանկատօրէն է վերբերում այս երկու երկրների յարաբերութիւններին։ Այս մասին ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եւրասիական ինտեգրման հարցերով մշտական յանձնաժողովի «Իրանի Իսլամական Հանրապետութեան շուրջ իրավիճակը եւ վերջին տարածաշրջանային իրադարձութիւնները» թեմայով նիստում յայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շաւարշ Քոչարեանը. տեղեկացնում է News.am-ը:

Նրա խօսքերով՝ երբ յունւարի 3-ին լարւածութիւն ծագեց, Հայաստանի ԱԳՆ-ը շուրջօրեայ էր աշխատում։

«Դա վերաբերում է ինչպէս նախարարութեանը, այնպէս էլ դեսպանութիւններին։ Մեր մտավախութիւնները հասկանալի են, քանի որ ցանկացած ալեկոծութիւն կարող է շատ լուրջ հետեւանքներ ունենալ նաեւ Հայաստանի համար։ Մենք բոլորս հրաշալի հասկանում ենք՝ ինչ է նշանակում մեզ համար Իրանը՝ որպէս հարեւան։ Փաստացի մենք երկու պատուհան ունենք դէպի արտաքին աշխարհ՝ Վրաստանն ու Իրանը։ Այս տեսակէտից մենք միշտ ուշադիր ենք վերաբերում Իրանում իրադարձութիւններին։ Պատահական չէ, որ Հայաստանը շատ շահագրգռւած էր միջուկային խնդրով համաձայնագրի կնքման հարցում, եւ մենք առաջինն էինք, ով ողջունեց այդ համաձայանագիրը։ Սակայն, ցաւօք, վերջին իրադարձութիւնները այն հարցականի տակ դրեցին։ Մի կողմից, Միացեալ Նահանգները մեզ համար շատ լուրջ գործընկեր է, ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներից մէկը, եւ նա կարեւոր դեր է խաղում կայունութեան աջակցման մէջ»,- յայտարարեց Քոչարեանը։

Նա նաեւ ասաց, որ Իրանը եւ ԱՄՆ-ը շատ կարեւոր դեր խաղացին Մերձաւոր Արեւելքում ահաբեկչութեան դէմ պայքարում։ Քոչարեանը նշեց որ յայտնի իրադարձութիւններից յետոյ իր ելոյթում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյնիսկ ակնարկեց ԴԱԷՇ-ի դէմ պայքարում Իրանի ներդրման մասին։ «Այս տեսակէտից, բնականաբար, մենք չափազանց նրբանկատօր՝ն ենք վերաբերում այդ հարցերին, եւ ես պէտք է ասեմ, որ Իրանը գնահատում է Հայաստանի նման շահագրգիռ մօտեցումը։ Մեզ յաճախ շատ յստակ ասում են, որ իրենք 14 հարեւան երկիր ունեն, որոնցից բոլորը, բացի Հայաստանից, մահմեդական են, սակայն, այնուամենայնիւ, ամենաքիչ խնդիրները բոլոր այդ երկրների մէջ Իրանը Հայաստանի հետ ունի»,- ընդգծեց փոխնախարարը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։