Հա

Քաղաքական

22/01/2020 - 13:50

Իշխանեան. «Իշխանութիւնը կտրւում է իրականութիւնից»

Իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանը Sputnik Արմենիայի հետ զրոյցում անդրադարձել է կառավարութեան շէնքի մօտ պարբերաբար իրականացւող բողոքի ակցիաներին, որոնց մասնակիցները ոչ վաղ անցեալում աջակցել են Նիկոլ Փաշինեանին թաւշեայ յեղափոխութիւն իրականացնելու ժամանակ:

«alikonline.ir» - Իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանը Sputnik Արմենիայի հետ զրոյցում անդրադարձել է կառավարութեան շէնքի մօտ պարբերաբար իրականացւող բողոքի ակցիաներին, որոնց մասնակիցները ոչ վաղ անցեալում աջակցել են Նիկոլ Փաշինեանին թաւշեայ յեղափոխութիւն իրականացնելու ժամանակ:

Հայաստանի Հելսինկեան կոմիտէի նախագահ, իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանը Sputnik Արմենիայի հետ զրոյցում նշեց, որ 2018 թ.-ին թաւշեայ յեղափոխութիւնը տեղի ունեցաւ, քանի որ մինչ այդ Հայաստանի քաղաքական համակարգը կիսաաւտորիտար բնոյթ ունէր, որտեղ վերնախաւն ամբողջութեամբ կտրւած էր իրականութիւնից, իշխում էր ու վայելում իշխանութիւնը:

«Յույս չունենալով ընտրութիւնների միջոցով իշխանութիւն փոխել՝ հանրութիւնը գնաց այդ քայլին: Սա բոլոր տեսակի յեղափոխութիւնների տրամաբանութիւնն է: Զանգւածներին, յեղափոխականներին եւ ցուցարարներին թւում է, թէ իրենց դժբախտութիւնների պատճառը գործող իշխանութիւնն է, եւ եկել է փրկիչը, որը իրենց փրկելու է»,- ասաց իրաւապաշտպանը:

Նրա համոզմամբ՝ խնդիրը շատ աւելի խորն է, որովհետեւ չունենալով պետական կառոյցներ՝ յեղափոխութեան միջոցով իշխանութեան եկած քաղաքական նոր ուժը նոյնիսկ երբեմն աւելի ինքնավստահ է, քան նախորդ, պայմանական ասած, ոչ լեգիտիմ իշխանութիւնը, հետեւաբար յեղափոխութեամբ եկած իշխանութիւնը վայելելով ժողովրդի համակրանքը, իրեն անքննադատելի եւ շուտ է կտրւում իրականութիւնից՝ անկախ տարբեր սելֆիներից, ցուցադրական զբօսանքներից:

«Յեղափոխական ուժն ընդդիմութիւն եղած ժամանակ բարձրաձայնում էր շատ հարցեր, սակայն իշխանութեան գալով՝ իր հիմնական խնդիրը դառնում է իշխանութիւնը պահելն ու ամրապնդելը, հետեւաբար բոլոր խնդիրները, որոնք ժամանակին խոստացել էր լուծել, մնում են օդում կախւած»,- ընդգծեց իրաւապաշտպանը:

Իշխանեանի կարծիքով՝ հանրութիւնը, որը աջակցել է Փաշինեանին, քայլ առ քայլ, մարդ առ մարդ սկսում է հիասթափւել, ինչը բնական է, իսկ ինչ-որ պահից կը սկսի նոր փրկիչ փնտրել: Ընդ որում՝ յատկանշական է, որ սոցիալական բնոյթի բողոքներն իշխանություններին միշտ ուղեկցել են՝ 2000-ական թւականներից սկսած, իսկ 1990-ական թւականների բողոքները հիմնականում քաղաքական բնոյթի էին: Սոցիալական բողոքները, ըստ Իշխանեանի, կը կենտրոնացւեն այն ժամանակ, երբ հանրութեան համակրանքին արժանացած որեւէ քաղաքական ուժ վերցնի հերթական յեղափոխութեան դրօշը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։