Հա

Քաղաքական

23/01/2020 - 08:10

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներն առաջիկայում հանդիպելու պայմանաւորւածութիւն ունեն

Հայաստանի Հանրապետութեան Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականեանը եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդեարովն առաջիկայում հանդիպելու պայմանաւորւածութիւն ունեն: «Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին յունւարի 22-ին ՀՀ Ազգային ժողովում կառավարութեան հետ հարցուպատասխանի ընթացքում յայտարարել է Զոհրաբ Մնացականեանը՝ պատասխանելով «Բարգաւաճ Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արման Աբովեանի հարցին:

«alikonline.ir» - Հայաստանի Հանրապետութեան Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականեանը եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդեարովն առաջիկայում հանդիպելու պայմանաւորւածութիւն ունեն: «Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին յունւարի 22-ին ՀՀ Ազգային ժողովում կառավարութեան հետ հարցուպատասխանի ընթացքում յայտարարել է Զոհրաբ Մնացականեանը՝ պատասխանելով «Բարգաւաճ Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արման Աբովեանի հարցին:

«Մենք պատրաստ ենք հանդիպման: Որոշ պայմանաւորւածութիւններ ունենք, փորձում ենք համանախագահների եւ միւս կողմի հետ միասին ուրւագծել, թէ ինչպէս ենք աշխատելու այս տարւայ ընթացքում: Ինչ վերաբերում է հանդիպմանը, մենք միշտ հետեւում ենք այն սկզբունքին, որ յայտարարում ենք համաձայնեցւած ձեւով: Ունենք պայմանաւորւածութիւն, որ մօտ ժամանակներս կարող ենք հանդիպել: Մեր կողմից արտայայտւել է այն դիրքորոշումը, որ անկախ ամէնից պատրաստ ենք բանակցել ցանկացած պահի»,- ասել է Մնացականեանը:

Նախարարը նշել է, որ չափազանց կարեւոր է համարում Արցախի Հանրապետութեան մասնակցութիւնը Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան խաղաղ կարգաւորման բանակցութիւններին:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան խաղաղ կարգաւորման բանակցութիւններին Արցախի մասնակցութեան հարցը շարունակում է մնալ օրակարգային, այն պատճառներով, որոնք մենք բազմիցս բացատրել ենք: Չափազանց կարեւոր է բանակցութիւններին այն սուբիեկտի անմիջական մասնակցութիւնը, որն ունի ընտրւած իշխանութիւն, սուբիեկտ է, քաղաքական միաւոր»,- ասել է Մնացականեանը:

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականեանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդեարովի վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2019 թ. դեկտեմբերի 4-ին՝ Բրատիսլաւայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդութեամբ եւ մասնակցութեամբ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։