Հա

Քաղաքական

25/01/2020 - 08:40

«Հրայր Թովմասեանի» խնդիրն ինձ համար երկրորդական է. շատ կարեւոր է Հայաստանի հեղինակութիւնը, վաղւայ օրը, չի կարելի տարիներով հաւաքած հեղինակութիւնն այդքան արագ մսխել». Հրայր Թովմասեան

Իմ յորդորը եղել է մէկը. այն ինչ կատարւում է պէտք է տեսաձայնագրւի, որովհետեւ ես ձեզ վստահեցնում եմ, որ այն ինչ այսօր կատարւում է, այս օրով չի աւարտւելու: Ցաւ եմ ապրում: Դրանք նոր քրէական գործերի հիմք են հանդիսանալու եւ այդ ժամանակ ապացուցողական բազան չի լինելու: Ամբողջ հարցաքննութիւնը, գործողութիւնները պէտք է ձայնագրւեն:

«alikonline.ir» - Իմ յորդորը եղել է մէկը. այն ինչ կատարւում է պէտք է տեսաձայնագրւի, որովհետեւ ես ձեզ վստահեցնում եմ, որ այն ինչ այսօր կատարւում է, այս օրով չի աւարտւելու: Ցաւ եմ ապրում: Դրանք նոր քրէական գործերի հիմք են հանդիսանալու եւ այդ ժամանակ ապացուցողական բազան չի լինելու: Ամբողջ հարցաքննութիւնը, գործողութիւնները պէտք է ձայնագրւեն: Այս մասին, ըստ Yerkir.am-ի՝ յայտարարել է Հրայր Թովմասեանը:

Հրայր Թովմասեանի համար անհասկանալի է քննչական մարմնի ձեռնպահ մնալն ու միջնորդութիւնները մերժելը՝ տեսաձայնագրելու վերաբերեալ, որպէսզի յետոյ տարընթերցումներ, տարբեր մեկնաբանութիւններ չլինեն:

«Այն ինչ այսօր տեղի է ունենում իմ եւ ՍԴ շուրջ, գալիս է հիմնաւորելու, որ խնդիրները խորքային են եւ օրւայ իշխանութիւնը ունի խնդիր՝ ձերբազատւելու ինձնից, որպէս ՍԴ նախագահ: Այդ ամբողջն արւում է շատ կոպիտ, ակնյայտ եւ դրա մասին ողջ հանրութիւնը տեղեակ է: Ինձ համար «Հրայր Թովմասեանի» խնդիրը երկրորդական է: Շատ կարեւոր է Հայաստանի հեղինակութիւնը, վաղւայ օրը: Չի կարելի տարիներով հաւաքած հեղինակութիւնը այդքան արագ մսխել»,- յայտարարեց Թովմասեանը:

Յիշեցնենք, որ երէկ՝ յունւարի 24-ին ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասեանի տանը ՀՀ Յատուկ քնչական ծառայութիւնը խուզարկութիւն է իրականացրել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։