Հա

Քաղաքական

25/01/2020 - 10:10

«Հրայր Թովմասեանի շուրջ զարգացումը բացայայտ ահաբեկում է». Աւետիք Իշխանեան

Որեւէ պետութեան մէջ մարդու իրաւունքները պաշտպանւում են ոչ թէ որեւէ անձի կամքի շնորհիւ, որ, պայմանական ասած՝ բարի թագաւորը մեր բոլորի իրաւունքները կը պաշտպանի, այլ պետական անկախ կառոյցներով… Եւ երբ այդ պետական կառոյցները չեն գործում, խօսել մարդու իրաւունքների մասին՝ անիմաստ է»,- 168.am-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում ասել է Հայաստանի Հելսինկեան կոմիտէի նախագահ Աւետիք Իշխանեանը՝ անդրադառնալով առհասարակ Հայաստանում մարդու իրաւունքների եւ, մասնաւորապէս, ՍԴ նախագահ Հրայր Թովմասեանի, իրավունքների պաշտպանութեանը:

«alikonline.ir» - Որեւէ պետութեան մէջ մարդու իրաւունքները պաշտպանւում են ոչ թէ որեւէ անձի կամքի շնորհիւ, որ, պայմանական ասած՝ բարի թագաւորը մեր բոլորի իրաւունքները կը պաշտպանի, այլ պետական անկախ կառոյցներով… Եւ երբ այդ պետական կառոյցները չեն գործում, խօսել մարդու իրաւունքների մասին՝ անիմաստ է»,- 168.am-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում ասել է Հայաստանի Հելսինկեան կոմիտէի նախագահ Աւետիք Իշխանեանը՝ անդրադառնալով առհասարակ Հայաստանում մարդու իրաւունքների եւ, մասնաւորապէս, ՍԴ նախագահ Հրայր Թովմասեանի, իրավունքների պաշտպանութեանը:

Իրաւապաշտպանը կարծում է, որ Հայաստանում մինչեւ 2018թ. իշխանափոխութիւնն այդ իմաստով մեծ խնդիրներ են եղել, որովհետեւ պետական կառոյցները կախւածութեան մէջ են եղել գործադիրից, բայց ոչ բոլորը, սակայն, փաստօրէն, իշխանութեան եկած նոր ուժը ոչ միայն չհանդուրժեց, որ կարող են լինել առանձին, անկախ դատաւորներ, այլեւ գնաց այդ պետական կառոյցների եւ յատկապէս՝ ՍԴ-ի, կատարեալ ոչնչացմանը:

«Հիմա Հայաստանում տեղի է ունենում մէկ անձի վոլիւնտարիզմի քաղաքականութիւն: Մեր հասարակութիւնը, ցաւոք սրտի, ոչ թէ ուզում է ուժեղացնել պետական կառոյցները, այլ փնտրում է փրկիչ, լաւ թագաւոր»,- ասել է Աւետիք Իշխանեանը:

Հրայր Թովմասեանի շուրջ զարգացումը, Իշխանեանի համոզմամբ, բացայայտ ահաբեկում է: Իրաւապահ մարմինները, ըստ նրա, կատարում են Փաշինեանի հրահանգը:

Հարցին, թե իրաւապաշտպան կառոյցները Հայաստանում քաղաքականացւա՞ծ են, Աւետիք Իշխանեանը պատասխանել է՝ ցաւոք, հիմնականում՝ այո:

Արձագանքելով Հրայր Թովմասեանի այն արտայայտութեանը, թէ ինքը լռում է, չի մանրամասնում, թէ ինչ է կատարւել ու կատարւում իր շուրջ՝ մտահոգւելով երկրի վարկանիշի մասին, իրաւապաշտպանն ասել է.

«Թող ինձ ների Հրայր Թովմասեանը, բայց եթէ մի քանի տարի առաջ ինձ ասէին, որ այսօրւայ հերոսը կը լինի ինքը, ես, ճիշտն ասած, չէի հաւատայ: Բայց ժամանակն է իրականում ցոյց տալիս, թէ ովքեր են մեծ-մեծ խոսողները, եւ ովքեր են հերոսները: Եւ նրա ասածը ճշմարտութիւն է»,- ասել է Աւետիք Իշխանեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։