Հա

Քաղաքական

25/01/2020 - 14:45

«Տարածաշրջանում խաղաղութեան եւ կայունութեան ապագայի պատասխանատւութիւնն անձնապէս կրում ենք՝ Արցախի Հանրապետութեան նախագահը, ՀՀ վարչապետը եւ Ալիեւը». Նիկոլ Փաշինեան

Այս պահին հանդիպման պայմանաւորւածութիւն չկայ, բայց բացառել հանդիպում չի կարելի, որովհետեւ քննարկումների փուլում է: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը՝ պատասխանելով լրագրողներից մէկի հարցին, թէ Միւնխէնում պլանաւորւած է Ադրբեջանի նախագահի հետ հանդիպում:

«alikonline.ir» - Այս պահին հանդիպման պայմանաւորւածութիւն չկայ, բայց բացառել հանդիպում չի կարելի, որովհետեւ քննարկումների փուլում է: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը՝ պատասխանելով լրագրողներից մէկի հարցին, թէ Միւնխէնում պլանաւորւած է Ադրբեջանի նախագահի հետ հանդիպում:

Նա տեղեկացրեց, որ դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ հաւաքին շփւել են Ադրբեջանի նախագահի հետ՝ այդպիսի շփումները համարելով օգտակար:  «Շատ կարեւոր եմ համարում, որ դուք՝ բոլորդ գիտէք, թէ ես փակ սենեակում Ալիեւի հետ ինչի մասին եմ խօսում, դա նկարագրւած է 2019 թ. մարտի 12-ի Ստեփանակերտում տեղի ունեցած Հայաստանի եւ Արցախի անվտանգութեան խորհուրդների համատեղ նիստի ժամանակ իմ ունեցած ելոյթում, որտեղ ես ուղենշել էի առաջիկայ բանակցութիւններում մեր քննարկումների շրջանակը: Այս պահին որեւէ փաստաթուղթ սեղանին, որը մենք քննարկում ենք՝ չկայ։ Մենք պէտք է իրար հետ աշխատենք աւելի կոնկրետ, առարկայական քննարկումների փուլին մօտենալու համար, բայց այս շրջանը պէտք է արդիւնաւէտ օգտագործենք այդ փուլին մօտենալու համար: Ես կարծում եմ, որ այդքան էլ արդիւնաւէտ չենք օգտագործել մի շարք օբիեկտիւ եւ սուբիեկտիւ պատճառներով»,- ասաց Փաշինեանը:

Վարչապետը նշեց, որ ադրբեջանական կողմից, ցաւօք սրտի այդպէս էլ չի հնչում համարժէք յայտարարութիւն իր այն յայտարարութեանը, որ Արցախի հարցի կարգաւորման ցանկացած տարբերակ պէտք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի ժողովուրդների համար: «Սա, եթէ հայեցակարգային մակարդակով արտայայտւենք, կարգաւորման գործընթացի ամենամեծ խոչընդոտն է, բայց մեր դիրքորոշումը կառուցողական է: Մենք գտնում ենք, որ պէտք է կարգաւորել Արցախի հարցն այն հայեցակարգի եւ սկզբունքների շրջանակում, որոնք ասել եմ Ստեփանակերտում, նաեւ ՄԱԿ-ում ունեցած իմ ելոյթների տրամաբանութեան շրջանակում»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինեանը նշեց, որ իրենք պատրաստ են կառուցողական աշխատանքի, թէպէտ հասկանում են դրա բարութիւնը: «Բայց դա մեր պատասխանատւութիւնն է  տարածաշրջանում: Ես նաեւ ասել եմ, որ հիմա տարածաշրջանում խաղաղութեան եւ կայունութեան ապագայի պատասխանատւութիւնն անձնապէս կրում ենք մենք` Իլհամ Ալիեւը, Արցախի նախագահը եւ Հայաստանի վարչապետը:  Սա անձնաւորւած պատասխանատւութիւն է, եւ ինչ-որ առումով ընդհանուր պատասխանատւութիւն, որի տակից պատւով դուրս գալը չափազանց դժւար է, բայց ով է ասել, որ վարչապետի կամ նախագահի գործը պէտք է հեշտ լինէր»,- ասաց նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։