Հա

Քաղաքական

26/01/2020 - 13:50

«Տարածաշրջանում հասունանում է շատ վտանգաւոր իրավիճակ»․ Արման Աբովեան

Մինչեւ մեր երկրում բոլորը բոլորի «միսն են ուտում» ներքին քաղաքական դաշտում, տարածաշրջանում հասունանում է շատ վտանգաւոր իրավիճակ, կապւած` իրանեան միջուկային ծրագրի հետ։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է «Բարգաւաճ Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արման Աբովեանը։

«alikonline.ir» - Մինչեւ մեր երկրում բոլորը բոլորի «միսն են ուտում» ներքին քաղաքական դաշտում, տարածաշրջանում հասունանում է շատ վտանգաւոր իրավիճակ, կապւած` իրանեան միջուկային ծրագրի հետ։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է «Բարգաւաճ Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արման Աբովեանը։

«Յունւարի 20-ին Իրանի արտաքին գործերի նախարար՝ Մոհամմադ Ջաւադ Զարիֆը զգուշացրել է, որ Համատեղ համապարփակ գործողութիւնների ծրագրին հետեւելու հարցը (ՀՀԳԾ- համաձայնագիր՝ Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերեալ) չի կարող փոխանցել ՄԱԿ-ի անվտանգութեան խորհրդին։ Հակառակ դէպքում Իրանը դուրս կը գայ Միջուկային զէնքի չտարածման պայմանագրից (ՄԶՉՊ):

Ըստ էութեան, սա նախարար Զարիֆի պատասխանն էր՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի սպառնալիքներին «լուծել» իրանեան միջուկային ծրագրի խնդիրը՝ «այլ ձեւաչափով»։

Չնայած, որ խօսքը կարող է գնալ (այս փուլում) տնտեսական պատժամիջոցների մասին, սակայն պէտք է հաշւի առնել, որ այդ դէպքում Իրանը միանշանակ դուրս կը գայ միջուկային զէնքի չտարածման պայմանագրից, ինչը անխուսափելիօրէն կը յանգեցնի չափազանց կոշտ արձագանքի՝ ամերիկացիների, իսրայէլցիների, եւրոպացիների, արաբների եւ... թուրքերի կողմից։

Համոզւած եմ, որ այդ սցենարի դէպքում Թուրքիան երաշխաւորւած կը սկսի իր միջուկային զէնքի ծրագիրը։ Ասեմ աւելին՝ ոչ մի հանգամանք չի կարող խանգարել թուրքերին իրականացնել իրենց «բիւրեղեայ» միջուկային երազանքը։

Այս ամէնի մէջ ակնյայտ են երկու վտանգ։

1-Ամենաանցանկալի սցենարի դէպքում հնարաւոր է լայնածաւալ պատերազմ՝ ԱՄՆ+Իսրայէլ+դաշնակիցներ Իրանի դէմ։

Ինչը կը յանգեցնի տարածաշրջանի ողջ անվտանգութեան համակարգի տոտալ փլուզմանը։

2-Թուրքիան + Պարսից ծոցի պետութիւնները շատ արագ կանդամակցեն միջուկային զէնք ունեցող պետութիւնների ակումբ:

Հաւատացնում եմ ձեզ, որ ժամանակակից տեխնոլոգիաները դա թոյլ կը տան իրենց իրականացնել չափազանց սեղմ ժամկէտներում։

Կարծում եմ՝ աւելորդ է բացատրել՝ ինչ ռիսկերի առջեւ մենք կը կանգնենք, եւ ի՞նչ ծանրագոյն իրավիճակ կը ստեղծւի մեր համար։

Դէ արցախեան ուղղութեան մասին նոյնիսկ չեմ խօսում, դա առանձին վերլուծութեան թեմա է՝ ստեղծւած իրավիճակի կոնտեքստում»,- նշել է նա։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։