Հա

Քաղաքական

27/01/2020 - 13:20

«Մարդկանց հարցրէք, թէ ինչ են կարծում Փաշինեանի «փաստերի» ու «փաստարկների մասին», այժմ երկրի թիւ մէկ խնդիրը պէտք է դառնայ վարչապետի նոր թեկնածու գտնելը». Հրանտ Մելիք-Շահնազարեան

Քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանը ֆէյսբուքեան իր էջում գրել է, որ վարչապետը համազգային ծաղրի առարկայ է դարձել։

«alikonline.ir» - Քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանը ֆէյսբուքեան իր էջում գրել է, որ վարչապետը համազգային ծաղրի առարկայ է դարձել։

Անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասեանի՝ Նիկոլ Փաշինեանին նւիրած գրչին եւ վարչապետի գրառմանն այդ մասին, քաղաքագէտը գրել է.

«Տեսէք, թէ ինչ է կատարւում սոցիալական ցանցերում։ Դուրս եկէք փողոց ու մարդկանց հարցրէք, թէ ինչ են կարծում իրենք Փաշինեանի «փաստերի» ու «փաստարկների» մասին։ Խայտառակ ու ամօթ վիճակ է։

Այն, ինչի մասին դեռ օրեր առաջ ընդամենը մի քանի հազար մարդ էր խօսում, հիմա բոլորին է ակնյայտ դարձել՝ Նիկոլը սուտասան է եւ վատ ղեկավար։ Սա է այսօրւայ Հայաստանի գլխաւոր փաստը։

Այսօրւանից սկսած երկրի թիւ մէկ խնդիրը պէտք է դառնայ վարչապետի նոր թեկնածու գտնելը։ Սա է քաղաքական օրակարգի գլխաւոր խնդիրը եւ այս հարցի լուծման շուրջ է, որ պէտք է համախմբւեն Հայաստանի բոլոր կարող ուժերը»,- գրել է նա։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։