Հա

Քաղաքական

28/01/2020 - 08:50

«Եթէ Ալէն Սիմոնեանին «ճտիկով գրիչի» ամօթալի պատմութիւնից առաջ օգտագործէին, պատկերն այսքան խղճուկ չէր լինի». Վանեցեան

«Ալէն Սիմոնեանը ստում է: Ես իր հետ Հրայր Թովմասեանի հարցով զրոյց չեմ ունեցել: Նախ, քանի որ նման միջնորդութիւն չի եղել եւ երկրորդ՝ եթէ անգամ լինէր, նա չէր այն մարդը, ում հետ ես նման հարց կը քննարկէի»,- News.am-ի հետ զրոյցում ասաց ՀՀ ԱԱԾ նախկին տնօրէն Արթուր Վանեցեանը: 

«alikonline.ir» - «Ալէն Սիմոնեանը ստում է: Ես իր հետ Հրայր Թովմասեանի հարցով զրոյց չեմ ունեցել: Նախ, քանի որ նման միջնորդութիւն չի եղել եւ երկրորդ՝ եթէ անգամ լինէր, նա չէր այն մարդը, ում հետ ես նման հարց կը քննարկէի»,- News.am-ի հետ զրոյցում ասաց ՀՀ ԱԱԾ նախկին տնօրէն Արթուր Վանեցեանը՝  անդրադառնալով ՀՀ ԱԺ փոխխօսնակ Ալէն Սիմոնեանի յայտարարութեանը, թէ 2018 թւականին Վանեցեանը զանգել է իրեն եւ ասել է՝ Հրայր Թովմասեանը պատրաստ է ամէն կերպ աջակցել, միայն թէ պահպանի պաշտօնը: 

«Որպէս Ալէն Սիմոնեանի նախկին ընկեր, մարդ, որը նրա հետ հաց է կիսել, ափսոսում եմ, որ նրա քաղաքական թիմը այս կերպ է վարւում նրա հետ: Ցաւում եմ, որ նա համաձայնել է նման ամօթալի ձեւով օգտագործւել՝ յանուն մէկ մարդու անհեթեթ ամբիցիաների, որը չի խորշում իրար դէմ հանել անգամ ընկերներին ու ընտանիքի անդամներին: Կարծում եմ՝ եթէ Ալէնին «ճտիկով գրիչի» ամօթալի պատմութիւնից առաջ օգտագործէին, պատկերն այսքան խղճուկ չէր լինի: Ակնյայտ է, որ այս պատմութիւնը «ոտքի վրայ» է յօրինւել՝ երէկւայ ծաղրից յետոյ, հակառակ դէպքում այս մասին յիշատակումներ կը լինէին Ալէնի ղեկավարի՝ գրիչի մասին յայտնի գրառման կամ առաւօտեան լայւի մէջ»,- ասաց Վանեցեանը:

Ինչ վերաբերում է Ալէն Սիմոնեանի յայտարարութեանը, թէ այդ հեռախօսազանգից յետոյ ինքը Թումանեան փողոցում յետեւից գրկախառնութեան  է արժանացել Հրայր Թովմասեանից, որը հարցրել է՝ «հիմա ամէն ինչ նորմա՞լ է», Արթուր Վանեցեանն ասաց, որ իր համար նորութիւն էր, որ Ալէն Սիմոնեանին յետեւից գրկել են, առաւել եւս՝ Հրայր Թովմասեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։