Հա

Քաղաքական

28/01/2020 - 13:20

«Հայկական բանակն առաւել քան ուժեղ է լինելու». Դաւիթ Տօնոյեան

Սպառազինութիւնն ու այն կարողութիւնները, որոնք անհրաժեշտ են զինւած ուժերի առջեւ դրւած խնդիրները բարձր մակարդակով կատարելու համար, աւելացւած են: Եռաբլուրում լրագրողների հետ զրոյցում այս մասին նշեց ՀՀ պաշտպանութեան նախարար Դաւիթ Տօնոյեանը:

«alikonline.ir» - Սպառազինութիւնն ու այն կարողութիւնները, որոնք անհրաժեշտ են զինւած ուժերի առջեւ դրւած խնդիրները բարձր մակարդակով կատարելու համար, աւելացւած են: Եռաբլուրում լրագրողների հետ զրոյցում այս մասին նշեց ՀՀ պաշտպանութեան նախարար Դաւիթ Տօնոյեանը:

«Ես ռազմական գաղտնիք չեմ բացի, բայց ասեմ, որ այդ աւելացումները տասնեակ տոկոսներ են: Այսինքն՝ մեր կարողութիւնները բաւական մեծացել են»,- «Արմէնպրես»-ի հաղորդմամբ ասաց Դաւիթ Տօնոյեանը: Լրագրողները հետաքրքրւեցին, թէ SU-30-ի միւս խմբաքանակը ե՞րբ կը հասնի Հայաստան, նախարարը տեղեկացրեց, որ շուտով:

Դաւիթ Տօնոյեանն ընդգծեց՝ առաջիկայում հայկական բանակն առաւել քան ուժեղ է լինելու:

Անդրադառնալով սահմանային իրավիճակին՝ նախարարը նշեց, որ այս պահին իրավիճակը կայուն է:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։