Հա

Քաղաքական

28/01/2020 - 15:00

Երեւանում բերման է ենթարկւել հասարակական ակտիւից Նարեկ Մալեանը. ոստիկանները դիմակաւորւած են եղել

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալեանը բերման է ենթարկւել ՀՀ ոստիկանութեան կազմակերպւած յանցաւորութեան դէմ պայքարի գլխաւոր վարչութեան կողմից (6-րդ վարչութիւն)։ Այս մասին լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսէն Բաբայեանը:

«alikonline.ir» - «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալեանը բերման է ենթարկւել ՀՀ ոստիկանութեան կազմակերպւած յանցաւորութեան դէմ պայքարի գլխաւոր վարչութեան կողմից (6-րդ վարչութիւն)։ Այս մասին լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսէն Բաբայեանը. յայտնում է News.am-ը:

«Անյայտ պատճառներով դիմակաւորւած անձինք կոպիտ վարւելով անձին բերման են ենթարկել կամ նոյնիսկ կարելի է ասել առեւանգել են Նարեկ Մալեանին։ Ակնյայտ է, որ դիմակաւորւած անձինք ձեռնաշղթաներով բերման են ենթարկում այն ժամանակ, երբ տեղի է ունեցել կամ տւեալ պահին տեղի է ունենում յանցագործութիւն։ Իսկ սա քաղաքական ընդդիմախօսներին վախեցնելու քաղաքական ռեպրեսիաների մի ձեւ է»,- նշեց նա։

«Իրաւական ուղի» Հասարակական կազմակերպութեան համահիմնադիր, Արցախի մարդու իրաւունքների նախկին պաշտպան Ռուբէն Մելիքեանն էլ իր ֆէյսբուքեան էջում գրել է. «Ձերբակալւել է Նարեկ Մալեանը։ Ո՞րտեղ է։ Ինչո՞ւ է ձերբակալւել»:

Աւելի վաղ ՀՀ ԱԺ նախկին պատգամաւոր Միհրան Յակոբեանը ֆէյսբուքեան իր էջում տեսանիւթ էր հրապարակել, որում երեւում է, թէ ինչպէս են բերման ենթարկում Նարեկ Մալեանը։

«Ռեպրեսիաների նոր փուլ: Դիմակաւորւած անձիք բռնի կերպով առեւանգում են յայտնի հասարակական գործիչ Նարեկ Մալեանին»,- հրապարակւած տեսանիւթին կից գրել էր Միհրան Յակոբեանը:

Աւելի ուշ, ՀՀ Ոստիկանութեան լրատւութեան բաժինը հանդէս է եկել յայտարարութեամբ, որում մասնաւորապէս նշւած է. «Համացանցում տեղեկատւութիւն է տարածւել, որ ոստիկանութեան ծառայողները բերման են ենթարկել Նարեկ Մալեանին: Տեղեկատւութիւնը հաստատում ենք. Քրէական ոստիկանութեան գլխաւոր վարչութեան ծառայողները Նարեկ Մալեանին բերման են ենթարկել ապօրինի զէնք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։