Հա

Քաղաքական

02/02/2020 - 14:10

«Ապագաղութացման գործընթացը սկսւում է. «Իմ քայլը» դաշինիքի արձագանքը ԵԽԽՎ-ի յայտարարութեանը»․ Վահան Իշխանեան

Հրապարակախօս Վահան Իշխանեանը ֆէյսբուքեան իր էջում անդրադարձել է ԵԽԽՎ մոնտիորինգի խմբի յայտարարութեանը։

«alikonline.ir» - Հրապարակախօս Վահան Իշխանեանը ֆէյսբուքեան իր էջում անդրադարձել է ԵԽԽՎ մոնտիորինգի խմբի յայտարարութեանը։

«Ապագաղութացման գործընթացը սկսւում է. «Իմ քայլը» դաշինիքի արձագանքը ԵԽԽՎ-ի յայտարարութեանը

ԵԽԽՎ մոնտիորինգի խմբի յայտարարութիւնը, թէ Հայաստանի կառավարութիւնն ու Ազգային ժողովը ճնշում են դատական համակարգը, եւ որ ժողովրդի վարչապետը խախտել է անմեղութեան կանխավարկածը, ուղիղ միջամտութիւն է Հայաստանի ներքին գործերին։

Հայաստանը գաղութացւեց, երբ 2001 թ. նախկին յանցագործ իշխանութիւնները իրենց իշխանութիւնը պահելու համար դաւաճանաբար երկիրը յանձնեցին դրսի ուժերին, Հայաստանը դարձնելով Եւրոպայի խորհդի անդամ։ Սա մեծ հարւած էր Հայաստանի ինքնիշխանութեանը։

Ներկայիս պատմական իրադրութիւնը՝ Հայաստանի ենթարկւածութիւնը վերազգային դաշինքում, ուժգնացրել է գաղութացման զգացողութիւնները՝ վերադասաւորելով կենտրոնի եւ ծայրամասի տեղադիրքերը հէնց ազգի ներսում:

«Իմ լոնքը» դաշինքը վերահաստանում է, որ անկախութիւնը բացարձակ արժէք է, որեւէ միջամտութիւն մեր ինքնիշխանութեանը, եւ ներքին գործերին արժանի հակահարւած կը ստանայ։

Ոչ ոք, բացի ինքնիշխան երկրի հպարտ քաղաքացիներից, իրաւունք չունի մոնիտորինգի ենթարկել յեղափոխութեամբ նւաճւած Հայաստանի Հանրապետութեան իշխանութեան գործունէութիւնը։

Մենք թոյլ չենք տայ, որ ոչնչացնեն յեղափոխութեան ամենամեծ նւաճումը՝ «մի ժողովուրդ, մի վարչապետ, մի դատարան» գաղափարը, դատարանի, վարչապետի, Ազգային ժողովի ամուր եւ անբաժանելի երրոդութիւնը, որ յեղափոխութեան անցումային շրջանում հետզհետէ վերածւելու է մէկութեան ի դէմս ժողովրդի վարչապետի։ Ովքեր փորձեն այս երեք արհեստածին հասկացութիւնները տարանջատել, կը ծեփւեն պատերին։

Մենք թոյլ չենք տայ կասկածի տակ դնել յեղափոխութեան միւս նւաճումը՝ մեղաւորութեան կանխավարկածը, եւ իւրաքանչիւր փորձ վերադարձնել աղբանոցից հակայեղափոխական այնպիսի հասկացութիւն ինչպիսին է անմեղութեան կանխավարկածը, մեղաւորութեան կանխավարկածի սկզբունքով կորակւեն հիբրիդային յեղաշրջման դաւադիրներ, եւ կը փռւեն ասֆալտներին։

Հայաստանի Հանրապետութեան ժողովրդի եւ հպարտ քաղաքացիների պահանջով Հայաստանի ինքնիշխանութեան մակարդակը բարձրացնելու, եւ լիարժէք անկախութեան հասնելու համար, «Իմ լոնքը» դաշինքը պատրաստում է օրէնքի նախագիծ, որ Հայաստանը դուրս բերի Եւրոպայի խորհրդի կառոյցներից։

Թող ոչ ոք չկասկածի, որ մենք հետեւողական ենք լինելու մեր գործունէութեան մէջ, այն է՝ ապագաղութացնել Հայաստանը։ Կը կտրւեն բոլոր նրանց թաթիկները, ովքեր կը կագնեն ժողովրդի ազատատենչ դուխի դիմաց։

Ազա՛տ, անկա՛խ Հա՛յա՛ստա՛նը

«Իմ լոնքը» դաշինք»,- գրել է նա։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։