Հա

Քաղաքական

06/02/2020 - 12:20

Խօսել, որ արեան գնով ձեռքբերւած տարածքները պէտք է զիջենք, ուղղակի դաւաճանութիւն է

Օրերս Ժնեւում տեղի ունեցած ԱԳ նախարարների հանդիպումը մի շարք հարցերի տեղիք տւեց, մասնաւորապէս այն բանից յետոյ, երբ յայտնի դարձաւ, որ հանդիպումը տեւել է 11 ժամ, որից յետոյ Ադրբեջանի ԱԳՆ-ն մասնաւորապէս յայտարարեց. «Կողմերն ու համանախագահները կողմնակից են բանակցութիւնների ակտիւացմանը՝ բանակցութիւնների օրակարգի բոլոր հարցերի շօշափելի արդիւնքների հասնելու համար»:

«alikonline.ir» - Օրերս Ժնեւում տեղի ունեցած ԱԳ նախարարների հանդիպումը մի շարք հարցերի տեղիք տւեց, մասնաւորապէս այն բանից յետոյ, երբ յայտնի դարձաւ, որ հանդիպումը տեւել է 11 ժամ, որից յետոյ Ադրբեջանի ԱԳՆ-ն մասնաւորապէս յայտարարեց. «Կողմերն ու համանախագահները կողմնակից են բանակցութիւնների ակտիւացմանը՝ բանակցութիւնների օրակարգի բոլոր հարցերի շօշափելի արդիւնքների հասնելու համար»: Իսկ ահա ՄԽ-ի եւ ԱԳ նախարարների համատեղ յայտարարութեան մէջ էլ խօսւում էր հակամարտութեան կարգաւորման ինչ-որ սկզբունքների եւ տարրերի մասին, որոնք յիշեցնում են ՄԽ-ի յայտնի վեցկէտանոց կարգաւորման ծրագիրը՝ հողեր յանձնելու եւ Արցախի կարգավիճակի համար յետաձգւած հանրաքւէի դրոյթներով հանդերձ: Ի՞նչ բանակցային օրակարգի մասին է խօսքը, ի՞նչ գիտեն Արցախում վերոնշեալ հանդիպման մասին, Iravunk.com-ը պարզել Արցախի ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայեանից.

- Մեր տեղեկութիւնների հիմնական աղբիւրը, ցաւօք, այսօր միայն մամուլն է` հայկական եւ ադրբեջանական: Մանրամասների վերաբերեալ օրինակ ես, որպէս ԱԺ փոխնախագահ, որեւէ տեղեկատւութիւն չունեմ: Բանակցութիւնները վարում են ՀՀ պաշտօնական ներկայացուցիչները: Այսինքն, թէ ի՞նչ հարցեր են քննարկւել շուրջ 11 ժամ տեւած բանակցութիւններում, ցաւօք տեղեակ չենք: Բայց հասկանալի է, որ այդքան երկար ժամանակահատւածում յստակ հարցեր են քննարկւել:

 

- Ձեր պատկերացմամբ, ի՞նչ հարցեր կարող էին քննարկւել:

- Չեմ կարող ասել, որովհետեւ, նորից եմ կրկնում, տեղեակ չեմ մանրամասներին: Բայց, այո, ակնյայտ է, որ երկու օրում յստակ օրակարգային հարցեր են քննարկւել, հո էդքան ժամանակ իրենց ընտանիքների մասին հարցեր չէի՞ն քննարկելու:

 

- Տեսակէտներ են հնչում, որ հնարաւոր է, որ օրակարգում է Մինսկի խմբի 6 կէտանոց ծրագիրը: Հնարաւոր համարո՞ւմ էք նման սցենար:

- Ընդհանուր առմամբ, մենք` արցախցիներս, ունենք հետեւեալ կարգախօսը` չզիջելով՝ զարգանալ: Այս կարգախօսով մենք խաղաղութիւնը աւելի ամուր կը պահենք, քան ինչ-որ զիջումների գնով, որովհետեւ, ըստ էութեան, Ադրբեջանը ոչ մի ցանկութիւն չունի հարցը խաղաղ ճանապարհով կարգաւորելու: Պարբերաբար ինչ-որ մաքսիմալիստական պահանջներ է առաջադրում: Այդ պարագայում խօսել տարածքների զիջման, կամ Մինսկի խմբի 6 կէտանոց ծրագրի մասին, անմտութիւն է: Ի վերջոյ, հայ զինւորն իր արեան գնով է ազատագրել հայրենիքի մի հատւածը, եւ այսօր խօսել, որ արեան գնով ձեռքբերւած տարածքները պէտք է զիջենք, ուղղակի դաւաճանութիւն է սեփական ազգի նկատմամբ: Աւելին ասեմ, Արցախի Հանրապետութեան 99 տոկոսն է այդպէս մտածում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։