Հա

Քաղաքական

09/02/2020 - 09:00

«Մերոնք-չմերոնքի, սեւ-սպիտակի» իշխանութեան մօտեցումներին Ջաւախքը մի խառնէք. պատմաբան Վահէ Սարգսեանը՝ Սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատար Զարեհ Սինանեանի՝ Ջաւախք այցելութեան մասին

Պատմաբան Վահէ Սարգսեանը «Ֆէյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատար Զարեհ Սինանեանի՝ Վրաստան կատարած այցին եւ այդ շրջանակում նրա՝ Ջաւախք մեկնելուն, որն ըստ Սարգսեանի՝ ամօթ ու խայտառակութիւն էր։

«alikonline.ir» - Պատմաբան, Yerkir.am-ի գլխաւոր խմբագիր, Վահէ Սարգսեանը «Ֆէյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատար Զարեհ Սինանեանի՝ Վրաստան կատարած այցին եւ այդ շրջանակում նրա՝ Ջաւախք մեկնելուն, որն ըստ Սարգսեանի՝ ամօթ ու խայտառակութիւն էր։

Բանն այն է, որ Սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատարը հանդիպել է Ախալցխայի եւ Ախալքալաքի որոշ լրատւական շրջանակների հետ եւ այցելել Արմաթ նորաբաց կենտրոն:

Սինանեանը, սակայն նպատակայարմար չի համարել այցելելու Ջաւախքում տասնամեակներով կրթամշակութային եւ բարեսիրական գործունէութիւն ծաւալող Հայ օգնութեան միութեան (ՀՕՄ) գրասենեակ:

Վահէ Սարգսեանը փաստում է, որ Սինանեանը չի այցելել նաեւ Ջաւախքի համահայկական ամենակուռ կառոյցներից մէկի՝ Համազգային Հայ կրթամշակութային միութեան Ախալքալաքի նորաբաց կենտրոնը, որից, ի դէպ, նա ընդամենը օրեր առաջ հրաւէր էր ստացել՝ մասնակցելու Աշուղ Ալիք Ջաւախքի 70-ամեակին։

Ֆէյսբուքեան գրառման հեղինակն այս ամէնը պատճառաբանում է՝ «մերոնք-չմերոնքի եւ սեւ-սպիտակի» իշխանութեան մօտեցումներով նաեւ յաւելում, որ Սինանեանի հրահանգիչ-վարչապետները Երեւանում, նոյնանման կրկեսն են փորձել ցուցադրել Ջաւախքում. «Սրանց համար սեւեր-սպիտակները ամենուր են, անգամ հանրապետութեան սահմաններից դուրս։ Չնայած Ջաւախքում կան միայն համազգային խնդիրներ, սակայն, միեւնոյն է, այստեղ եւս գտել են իրենց թշնամիներին»։

Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ Սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատարը հանդիպումներ է ունեցել Ախալցխայում, որի երկայ էին նաեւ Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Ռուբէն Սադոյեանը, Ախալցխայի քաղաքապետ Զազա Մելիքիձեն, խորհրդարանի պատգամաւոր Գիորգի Կոպաձէն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։