Հա

Քաղաքական

09/02/2020 - 10:50

Վարչապետը խօսում է կանխիկի շրջանառութեան նւազեցման մասին, բայց հակառակ տրամաբանութեամբ օրէնք ներկայացնում

ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը չի ստորագրել «Բանկային գաղտնիքի մասին օրէնքում փոփոխութիւններ եւ լրացումներ կատարելու մասին» օրէնքի նախագիծը եւ ուղարկել է այն Սահմանադրական դատարան՝ դրա սահմանադրականութեան հարցը որոշելու համար։

«alikonline.ir» - ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը չի ստորագրել «Բանկային գաղտնիքի մասին օրէնքում փոփոխութիւններ եւ լրացումներ կատարելու մասին» օրէնքի նախագիծը եւ ուղարկել է այն Սահմանադրական դատարան՝ դրա սահմանադրականութեան հարցը որոշելու համար։ ArmDaily.am-ի հետ զրոյցում ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի պատասխանատու, տնտեսագէտ Սուրէն Պարսեանը նշեց, որ խնդիրն այն է, որ մէկ քրէական գործի շրջանակներում մեղադրեալի հիմքով չի կարող այլ անձանց մասին տեղեկատւութիւնը գաղտնազերծւել։

«Ենթադրենք որեւէ մէկն անցնում է քրէական գործով եւ դատարանը ունի վճիռ նրա նկատմամբ որոշակի միջոց կիրառել, որի մէջ է նաեւ բանկային գաղտնիքի մասին տեղեկութիւնների հասանելիութիւնը, սակայն այս օրէնքի միջոցով մեխանիկօրէն նաեւ քրէական գործով անցնող անձի հետ փոխկապակցւած անձանց մասին տեղեկատւութիւնը եւս դառնում է հասանելի, ինչը բանկային գաղտնիքի տեսանկիւնից արդար չէ, քանի որ անձը չգիտի, որ իր մասին տեղեկատւութիւն է հաւաքագրւում։ Սա կարող է լուրջ տնտեսական խնդիրներ առաջացնել, քանի որ բազմաթիւ ներդրողներ չեն ցանկանայ, որ իրենց մասին տեղեկատւութիւնը հասանելի լինի նաեւ պետական մարմիններին։ Դիցուք, եթէ որեւէ քրէական գործով անցնող անձը գնում է որեւէ ռեստորան՝ ճաշելու, դրանից յետոյ այդ ռեստորանի հաշիւները կարող են ստուգւել։ Բնական է, որ սա բիզնեսի համար, բանկային գաղտնիքի տեսանկիւնից, լուրջ խնդիր է։ Միաժամանակ, սա կարող է խթանել նաեւ կանխիկ գործարքների աճին, այսինքն, մարդիկ խուսափեն քարտով գործարքներից՝ հետագայում խնդիրներից խուսափելու համար»,- ասաց Պարսեանը։

Նա նաեւ ընդգծեց, որ երբ վարչապետը յայտարարում է, որ պէտք է կրճատենք կանխիկի շրջանառութիւնը, ինչը ողջունելի քայլ է, բայց դրան զուգահեռ բերւում է այս օրէնքի նախագիծը, որը լիովին հակառակ տրամաբանութեանն է խթանելու։

Նա ընդգծեց նաեւ, որ մեր բանկային համակարգը շահագրգռւած չէ այս օրէնքի ընդունմամբ, քանի որ նման օրէնքի ընդունմամբ՝ բանկերը չեն կարողանալու իրենց յաճախորդներին երաշխիքներ տալ, որ իրենց մասին տեղեկատւութիւնը հասանելի չի լինի ՀՀ իշխանութիւններին։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։