Հա

Քաղաքական

12/02/2020 - 13:23

«Յեղափոխութիւն տեղի ունեցաւ զուտ իշխանութեան մասով. համակարգը պահպանւեց». Աւետիսեան

Կառավարման հարցերով փորձագէտ Յովհաննես Աւետիսեանը «Sputnikarmenian.am»-ի հետ զրոյցում անդրադարձել է վերջին օրերի ներքաղաքական զարգացումներին եւ սպասւող հանրաքւէին: 

«alikonline.ir»- Կառավարման հարցերով փորձագէտ Յովհաննես Աւետիսեանը «Sputnikarmenian.am»-ի հետ զրոյցում անդրադարձել է վերջին օրերի ներքաղաքական զարգացումներին եւ սպասւող հանրաքւէին: 

Հանրաքւէն «Իմ քայլի» համար պատասխանատւութիւնից հեռանալու պատրւակ է, իր իսկ նախաձեռնած գործողութիւնների հանդէպ պատասխանատւութիւն չստանձնելու քայլ, որպէսզի եթէ ապագայում նոյնիսկ հարցեր առաջանան, թէ արդեօ՞ք քայլն արդարացւած էր իրաւական, քաղաքական եւ այլ տեսանկիւններից, ոտնձգութիւն չէ՞ր իշխանութեան միւս թևի հանդէպ, եւ այլն, ցոյց տան, որ որոշումն ինքնագլուխ չեն կայացրել. ժողովուրդն է այդպէս ցանկացել: «Armeniansputnik.am»-ի հետ զրոյցում նման տեսակէտ յայտնեց հանրային կառավարման հարցերով փորձագէտ Յովհաննես Աւետիսեանը։

«Իշխանութեան միւս երկու թեւերում էլ գործում են նախկին իշխանութեան ներկայացուցիչները, ու քանի դեռ չեն հակադրւում իշխանութեանը, հանգիստ նստած են իրենց տեղում, մինչդեռ ՍԴ-ն որոշ դրւագներով հակադրւեց, հետեւաբար, դարձաւ շեշտւած հակառակորդ: Այսինքն՝ յեղափոխութիւնը երբ պէտք է՝ նախկինների դէշ աշխատում է, երբ պէտք չէ՝ չի աշխատում, հետեւաբար, յեղափոխութիւն տեղի ունեցաւ միայն իշխանութեան մասով, բայց համակարգը պահպանւեց, Սահմանադրութիւնն ու Ընտրական օրէնսգիրքն էլ նոյնն են»,- ասում է Յովհաննէս Աւետիսեանը:  

Նշենք, որ Հայաստանում այս տարւայ ապրիլի 5-ին սահմանադրական բարեփոխումների հանրաքւէ կանցկացւի։ Հանրաքւեն, ըստ էութեան, ՀՀ քաղաքացիներին առաջարկում է պատասխանել այն հարցին` արժէ՞ արդեօք դադարեցնել մինչեւ 2015 թւականի սահմանադրական բարեփոխումները, այսինքն` նախկին իշխանութեան օրոք նշանակւած ՍԴ նախագահի եւ նրա անդամների լիազօրութիւնները։

Այս փոփոխութիւնները չեն առնչւում ՍԴ գործող 9 դատաւորներից միայն երկուսին` Վահէ Գրիգորեանին և Արմէն Դիլանեանին։

Միւս 7-ը, այդ թւում ՍԴ նախագահ Հրայր Թովմասեանը, ՍԴ անդամ են դարձել մայր օրէնքի 1995 և 2005 թւականներին խմբագրւած դրոյթների համաձայն։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։