Հա

Քաղաքական

13/02/2020 - 10:20

Ադրբեջանում հետաքննութիւն է սկսւել խորհրդարանական արտահերթ ընտրութիւնների ընթացքում գրանցւած խախտումների վերաբերեալ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը յայտարարել է, որ Կենտրոնական ընտրական յանձնաժողովը սկսել է հետաքննել արտահերթ խորհրդարանական ընտրութիւններում տեղի ունեցած խախտումները. հաղորդում է Tert.am-ը

«alikonline.ir»- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը յայտարարել է, որ Կենտրոնական ընտրական յանձնաժողովը սկսել է հետաքննել արտահերթ խորհրդարանական ընտրութիւններում տեղի ունեցած խախտումները. հաղորդում է Tert.am-ը

«Եթէ կան խախտումներ, ապա դրանք կը հետաքննւեն: Գիտեմ, որ ԿԸՅ-ն արդէն սկսել է ակտիւ հետաքննութիւն վարել եւ տեղեկութիւն է հաւաքում դէպքի վայրից: Մենք ինքներս հետաքրքրւած ենք, որ մեղաւորները պատիժ կրեն եւ նմանօրինակ դէպքեր չկրկնւեն»,-  ասել է Ալիեւը:

Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրութիւններն անցկացւել են փետրւարի 9-ին: Երկրի իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցութեանը խորհրդարանում հասնող մանդատների թիւը ընտրութիւնների արդիւնքում կազմել է 70 ընդհանուր 125-ից:  

ԵԱՀԿ դիտորդական առաքելութեան յատուկ համակարգող Արթուր Գերասիմովը յայտարարել է, որ ձայների հաշւարկների ժամանակ արձանագրւած խախտումները հիմք են տալիս կասկածելու խորհրդարանական ընտրութիւնների ազնւութեանը:  

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։