Հա

Քաղաքական

15/02/2020 - 10:15

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նամակ է յղել Սիրիայի նախագահին

Փետրւարի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագոյն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը նամակէ  յղել Սիրիայի Արաբական Հանրապետութեան նախագահ Բաշշար Ասադին՝ հայ ժողովրդի անունից շնորհակալութիւն յայտնելով Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող եւ դատապարտող բանաձեւի միաձայն ընդունման կապակցութեամբ։

«alikonline.ir» - Փետրւարի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագոյն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը նամակէ  յղել Սիրիայի Արաբական Հանրապետութեան նախագահ Բաշշար Ասադին՝ հայ ժողովրդի անունից շնորհակալութիւն յայտնելով Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող եւ դատապարտող բանաձեւի միաձայն ընդունման կապակցութեամբ։

«Մարդկութեան դէմ իրականացւած յանցագործութիւնների դատապարտումը եւ ժխտողականութեան մերժումը այն ամուր երաշխիքն է, որով հնարաւոր է կանխարգելել կրօնական եւ ազգային խտրականութեան պատճառով նոր ցեղասպանութիւններն ու ոճրագործութիւնները եւ կառուցել խաղաղ ու համերաշխ աշխարհ։

Սիրիայի ժողովուրդն այսօր վերահաստատեց աւելի քան 100 տարիներ առաջ իր նախնեաց յանձնառութիւնն ու վճռականութիւնը, ովքեր Հայոց Ցեղասպանութեան դժնդակ տարիներին ապաստան տւեցին հայրենազրկւած ու տարագրւած մեր ազգի զաւակներին։ Դէյր Զորի անապատում տասնամեակներ առաջ, Ձեր բարեյիշատակ հոր՝ Հաֆեզ Ասադի նախագահութեան շրջանում Սրբոց Նահատակաց եկեղեցու կառուցումը դարձաւ հերթական արձանագրումը Հայոց Ցեղասպանութեան հարցում Սիրիայի իշխանութիւնների որդեգրած կեցւածքի։ Ներկայ ժամանակներում բազմիցս ականատեսն ենք եղել Ձեր եւ Ձեր ժողովրդի ընդգծւած բարեհոգութեանն ու ուշադրութեանը առ մեր ժողովուրդը, որոնց խօսուն արտայայտութիւնն են Սիրիայի հողի վրայ վեր խոյացած հայկական սրբավայրերը, մշակութային եւ կրթական հաստատութիւնները, սիրիահայ համայնքի բարեշէն  կեանքի բազմաթիւ վկայութիւնները», - ասւած է Վեհափառ Հայրապետի նամակում։

Նորին Սրբութիւնը, զօրակցութիւն յայտնելով Սիրիայի բարեպաշտ ժողովրդին, մաղթել է, որ երկրում հաստատւի բաղձալի խաղաղութիւնն ու անդորրը եւ իրականութիւն դառնան դժւարութիւններ յաղթահարող եղբայր ժողովրդի պայծառ կեանքի երազները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։