Հա

Քաղաքական

16/02/2020 - 12:30

«ՀՀ վարչապետը, որը Հայաստանում «առիւծ է կտրում», Ադրբեջանի «բարեկիրթ» առաջնորդի մօտ արդարանում էր արցախեան հարցով». Աւետիք Իշխանեան

Իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանը ֆէյսբուքի իր էջում անդրադարձել է Փաշինեան-Ալիեւ միւնխէնեան հանդիպմանը.

«alikonline.ir» - Իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանը ֆէյսբուքի իր էջում անդրադարձել է Փաշինեան-Ալիեւ միւնխէնեան հանդիպմանը.

«ЗА ДЕРЖАВУ ОБИДНО (Ամօթ է իշխանութեան համար-ԽՄԲ.)

Լսեցի Փաշինեան-Ալիեւ հրապարակային «զրոյցը»։ Գուցէ, տարբեր տրամաչափի փորձանքագէտներ, ներեցէք՝ փորձագէտներ իրենց մասնագիտական «փորձառութեամբ» ինձ կը հակադարձեն, թէ ես դիւանագիտութիւնից բան չեմ հասկանում։

Ամէն դեպքում․ տպաւորութիւնս այսպիսին էր՝ ինչպէս ասում են «За державу обидно»։ ՀՀ վարչապետը, որը Հայաստանում «առիւծ է կտրում» (չշփոթել ԲՀԿ առաջնորդի հետ) եւ ընդդիմադիրներին անւանում շնագայլեր, բորենիներ եւ այլն, Ադրբեջանի «բարեկիրթ» առաջնորդի մօտ, միջազգային հանրութեան առջեւ, կարծես արդարանում էր արցախեան հարցով։

Իսկ երբ Ալիեւը սկսեց յոխորտալ, կարծում եմ, հայ ժողովրդի արժանապատւութիւնը պահանջում էր, որ վարչապետն ընդհատեր Ալիեւին, մօտաւորապէս հետեւեալ խօսքերով․ «Ահա եւ պարոն Ալիեւի Արցախի հարցի լուծման պատկերացումները։ Ես, ելնելով խաղաղ բանակցային տրամաբանութիւնից, չուզենալով սրել իրավիճակը, չխօսեցի Սումգայիթի, Բաքւի ջարդերի մասին, այն մասին, որ Ադրբեջան անունով պետութիւն, մինչեւ 1918 թ․ աշխարհի քարտէզին գոյութիւն չի ունեցել, եւ որ ազատ, անկախ Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում, յայտարարում եմ միայն պատրանք է եւ ուրիշ ոչինչ։ Ներեցէք, յարգարժան լրագրողներ, ես լքում եմ հանդիպումը»»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։