Հա

Քաղաքական

18/02/2020 - 08:25

Իշխանեան. «Բանակի հանդէպ անվստահութիւնը կործանարար է պատերազմող երկրի համար»

Հայաստանի Հելսինկեան կոմիտէի նախագահ, իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանը Sputnik Արմենիայի հետ զրոյցում խօսել է բանակում տեղի ունեցած ողբերգական դէպքերի մասին` անդրադառնալով դրանց վիճակագրութեանն ու պատճառահետեւանքային կապին։

«alikonline.ir» - Հայաստանի Հելսինկեան կոմիտէի նախագահ, իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանը Sputnik Արմենիայի հետ զրոյցում խօսել է բանակում տեղի ունեցած ողբերգական դէպքերի մասին` անդրադառնալով դրանց վիճակագրութեանն ու պատճառահետեւանքային կապին։

Հայաստանի Հելսինկեան կոմիտէի նախագահ, իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանը` անդրադառնալով բանակային կեանքում վերջերս արձանագրւող ողբերգական դէպքերին, թէեւ վկայակոչում է Ռեմարկի խօսքը, ըստ որի` մէկ մահը ողբերգութիւն է, շատ մահերը` վիճակագրութիւն, բայցեւայնպէս, ցաւով է նշում է, որ դա վերաբերում է նաեւ հայկական բանակին։

Իրաւապաշտպանի դիտարկմամաբ` բանակում գրանցւած իւրաքանչիւր դէպք ոչ թէ վիճակագրութիւն է, այլ ողբերգութիւն։ Նրա խօսքով` 1997 թ.-ին Հայաստանի Հելսինկեան կոմիտէն առաջինն էր, որ բարձրաձայնեց բանակում գրանցւած մահերի մասին։ Ըստ նրա` 1994 թ.-ի զինադադարից յետոյ հայկական բանակում տարեկան գրանցւում էին 200-ից աւելի ողբերգական դէպքեր եւ միայն 2000-ականներից վիճակագրութիւնը մեղմացաւ։

Ըստ իրաւապաշտպանի` բանակում արձանագրւող ողբերգական դէպքերի պատճառները շատ են, սակայն նա առանձնացնում է չորս հիմնական եւ կարեւոր պատճառ։ Դրանցից առաջինը քաղաքական վերնախաւերի վերաբերմունքն է բանակի նկատմամբ, երկրորդ խնդիրն առնչւում է սպայական կազմին, երրորդը` բանակ զօրակոչւածների ցածր կրթական մակարդակին, չորրորդ հիմնական պատճառը, Իշխանեանի համոզմամբ, բանակում պատժի անփուսափելիութեան բացակայութիւնն է։

«Բանակի հանդէպ անվստահութիւնն ամենակործանարարն է պատերազմող երկրի համար։ Բանակը գաղտնիք պարունակող կառոյց է, բայց ներքին կեանքը պէտք է տարբերւի ՔԿՀ-ներից, ուստի շատ կարեւոր է իրաւապահ մարմինների վերահսկողական աշխատանքը»,- ասաց իրաւապաշտպանը։

Նրա գնահատմամբ` հասարակութեան ներսում այսօր առկայ ատելութեան մթնոլորտն ազդում է նաեւ բանակի վրայ` խարխլելով դրա ներքին կեանքը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։