Հա

Քաղաքական

19/02/2020 - 12:20

«Կորցնելու ենք 30 տարիների նւաճածը՝ վերածւելով Ուկրայինայի». Դաւիթ Վանեան

Դաւիթ Վանեանն իր ֆէյսբուքեան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի դատավարութեանը: Նա համոզմունք է յայտնել, որ Քոչարեանի դատավարութիւնը ժողովրդին մասերի բաժանելու գործընթաց է, այն բաժանարար մայդանն է, հայաստանցու եւ արցախցու բեւեռացնող, վերածող ամօթալի իրաւական կնճիռն է:

«alikonline.ir» - Դաւիթ Վանեանն իր ֆէյսբուքեան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի դատավարութեանը: Նա համոզմունք է յայտնել, որ Քոչարեանի դատավարութիւնը ժողովրդին մասերի բաժանելու գործընթաց է, այն բաժանարար մայդանն է, հայաստանցու եւ արցախցու բեւեռացնող, վերածող ամօթալի իրաւական կնճիռն է:

Նա, մասնաւորապէս, նշել է. 

«Դուք չէք պատկերացնի, թէ ինչպիսի Երկիր էր Ուկրայինան՝ օժտւած աննկարագրելի ներքին ազատութեամբ եւ քաղաքացիական համերաշխութեան անասելի ջերմ մթնոլորտով, տնտեսական հզօրութեամբ ու ինքնաբաւութեամբ, արեւելքի ու արեւմուտքի միջեւ՝ աշխարհաքաղաքական հիանալի դիրքով՝ տրանսպորտային, էներգակիրների հաղորդութեան հանգոյց լինելով։

Լաւագոյն սեւահողերի, հացահատիկի, արեւածաղկի եւ գիւղատնտեսական բազմաթիւ մթերքների արտադրութեան ու արտահանման, հազարից աւել ջրամբարների ու ջրառատ, նաւարկելի գետերի, ջրանցքների, նաւթի, գազի, քարածխի, երկաթի, ուրանի բազմաթիւ օգտակար հանածոների զգալի պաշարների, չորս ատոմակայանների ու բազմաթիւ այլ էլեկտրոկայանների, էներգիայի աւելցուկի ու արտահանման, հրթիռաշինութեան, բարձր տեխնոլոգիաների ու բազմաթիւ այլ լաւ բաների երկիր։

Սա՝ մինչեւ 2004 թ.-ը, մինչեւ պերմանենտ կամ անընդհատական յեղափոխութիւնների սկիզբը, որոնք ինքնակազմակերպւածութեան բարձրագոյն ցուցանիշների ու ծափահարութիւնների անպատմելի որոտի ուղեկցմամբ, այս ազատ, զարգացման մեծ պոտենցիաալ ունեցող երկիրը բաժանեցին երկու մասի՝ արեւելքի ու արեւմուտքի։ 2004 թ.-ին սկսւածը աւարտւեց 2014-ին, երբ Մայդանում, յեղափոխականների իսկ կողմից՝ յատուկ հրաւիրւած դիպուկահարների միջոցով հարիւրից աւելի անմեղ կեանքեր խլւեցին ու առաջացաւ հերոսների երկու պանթէոն, որովհետեւ զոհւած ոստիկանների դին հողին էին յանձնում հարաւում կամ արեւելքում, իսկ յեղափոխականներին՝ պայմանականօրէն ասենք՝ արեւմուտքում կամ կենտրոնական Ուկրայինայում։ Սրան աւելացան Կիեւի եւ Օդեսայի արհմիութիւնների տներում մարդկանց հրկիզումները ու վերջ։

Չկայ արդէն այն Ուկրայինան։ Արդէն 16 տարի այն բաժանւած է երկու մասի, կորցրել է Ղրիմը ու շարունակում է կորցնել։ Ազգային էլիտա չձեւաւորւեց այստեղ, ձեւաւորւածն էլ, ասես քաղցկեղի ուռուցք լինի, որովհետեւ՝ ծծում է սեփական ժողովրդի արիւնը։ Իշխանութիւնները փոխւում են, կատարելագործւում են թալանի ու կաշառակերութեան մեթոդները։

Եւ այս ամէնի հիմնական պատճառը այն է, որ յեղափոխութեան հեղինակներին ու նրանց հակառակորդներին յաջողւեց իրականցնել հասարակութեան մասերի բաժանումն ու բեւեռացումը։ Այսօր կան երկու Ուկրայինաներ, եւ երրորդ՝ իշխող ուժ հանդիսացող յեղափոխական մի վերնախաւ, որը կերպարանափոխւում-ձեւափոխւում է, սակայն երկիրը գնում է դէպի ճգնաժամի խորացում ու անկում։ Եւրոպայի կենտրոնում մի հարուստ, խոստումնալից ապագայ ունեցող պետութիւն դարձել է պատերազմի ու ցաւի յարատեւող օջախ։

Ի՞նչ եմ ուզում ասել։

Քոչարեանի դատավարութիւնը մեզ մասերի բաժանելու գործընթաց է, մեր բաժանարար մայդանն է, մեզ հայաստանցու եւ արցախցու բեւեռացնող, վերածող ամօթալի իրաւական կնճիռն է, որի արդիւնքում մենք կորցնելու ենք երեսուն տարիների նւաճածը՝ ազգային միասնականութիւնն ու ինքնութիւնը, ազատագրւած տարածքներն ու մի բան էլ աւելի։ Արդէն որերրորդ անգամ զգուշացնում եմ։ Ես քոչարեանական կամ նիկոլական չեմ։ Ես ՀՀ քաղաքացի եմ՝ հարուստ կենսափորձով ու դիտողականութեամբ։

Կանգ առէք»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։