Հա

Քաղաքական

22/02/2020 - 09:00

«Նիկոլ Փաշինեանը ստում է, երբ ասում է, որ ՍԴ նախագահի ընտրութիւնը կեղծիքով է եղել, կայ քրէական գործ ու ուղարկւել է դատարան». Գեղամ Մանուկեան

«Երկիր մեդիա» հեռուստաընկերութեան լրատւական եւ հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրէն Գեղամ Մանուկեանը «Ֆէյսբուքի» իր էջում գրառում է կատարել եւ անդրադարձել Հանրային հեռուստաընկերութեամբ վարչապետ Նիկոլ Փաշինեանի այն արտայայտութեանը, որ ՍԴ նախագահի ընտրութիւնը կեղծիքով է եղել, կայ քրէական գործ ու ուղարկւվել է դատարան:

«alikonline.ir» - «Երկիր մեդիա» հեռուստաընկերութեան լրատւական եւ հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրէն Գեղամ Մանուկեանը «Ֆէյսբուքի» իր էջում գրառում է կատարել եւ անդրադարձել Հանրային հեռուստաընկերութեամբ վարչապետ Նիկոլ Փաշինեանի այն արտայայտութեանը, որ ՍԴ նախագահի ընտրութիւնը կեղծիքով է եղել, կայ քրէական գործ ու ուղարկւվել է դատարան:

Մանուկեանը նշել է. «Մեծ սուտ է: Ախր երէկ լրատւամիջոցները յայտնեցին, որ իր դատախազութիւնը չի հաստատել Արա Բաբլոյեանի, Արսէն Բաբայեանի դէմ առաջադրւած մեղադրանքը»։

Ըստ «Երկիր մեդիա» հեռուստաընկերութեան լրատւական եւ հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրէնի՝ վերոնշեալ անձանց առաջադրւած մեղադրանքը նորից յետ է կանչւել եւ ուղարկւել քննիչներին։

«Լաւ, ամօթն էլ լաւ բան է»,- եզրափակել է Գեղամ Մանուկեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։