Հա

Քաղաքական

23/02/2020 - 14:00

Խնդրում եմ դադարեցրէք հայ-իրանական սահմանը փակելու մասին խօսակցութիւնը

Խնդրում եմ դադարեցրեք հայ-իրանական սահմանը փակելու մասին խօսակցութիւնը, սա անպատասխանատու մօտեցում է ու չի բխում բարեկամ պետութիւնների յարաբերութիւնների տրամաբանությունից եւ մեր երկրի շահերից:

«alikonline.ir» - Խնդրում եմ դադարեցրեք հայ-իրանական սահմանը փակելու մասին խօսակցութիւնը, սա անպատասխանատու մօտեցում է ու չի բխում բարեկամ պետութիւնների յարաբերութիւնների տրամաբանությունից եւ մեր երկրի շահերից:

Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցութեան պատգամաւոր Վիկտոր Ենգիբարեանը:

«Երբ Հայաստանը դժւար օրեր էր ապրում, Իրանը բառի բուն իմաստով վերջին յոյսն էր պարենային ու շատ այլ ապրանքատեսակների մատակարարման ու վերջնական մեկուսացումից խուսափելու առումով:

Խնդրում եմ դադարեք հայ-իրանական սահմանը փակելու մասին խօսակցութիւնը, սա անպատասխանատու մօտեցում է ու չի բխում բարեկամ պետութիւնների յարաբերութիւնների տրամաբանութիւնից եւ մեր երկրի շահերից: Վերջ տւէք նման անթոյլատրելի յայտարարութիւններին:

Դրա փոխարէն, մատերի վրայ հաշւած սահմանային անցակէտեր ունենք. հզօրացւում է բժշկական հսկողութիւնը, անհրաժեշտ է տասնապատիկ հսկողութիւն, ինչը իհարկէ 100%-անոց երաշխիք լինել չի կարող, բայց հաստատ աւելի արդիւնաւէտ է, քան ետին մտքին ապաւինող քաղաքական յայտարարութիւնները:

Եւ վերջում, պանիկա ստեղծողները յաջորդ կեանքում կորոնավիրուսի հարուցիչ են լինելու»,- գրել  է նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։