Հա

Քաղաքական

26/02/2020 - 10:10

Իրանի հետ ՀՀ սահմանին շարժը կտրուկ նւազել է. բեռնատարների վարորդներն ուժեղացւած հսկողութիւն են անցել

Իրանի հետ ՀՀ սահմանին փետրւարի 25-ի կէսօրից սկսած շարժը կտրուկ նւազել է։ Ժամը 17:30-ի դրութեամբ՝ 45 բեռնատար է հատել Իրան-Հայաստան սահմանը, ու բոլորի վարորդներն ուժեղացւած հսկողութիւն են անցել։

«alikonline.ir» - Իրանի հետ ՀՀ սահմանին փետրւարի 25-ի կէսօրից սկսած շարժը կտրուկ նւազել է։ Ժամը 17:30-ի դրութեամբ՝ 45 բեռնատար է հատել Իրան-Հայաստան սահմանը, ու բոլորի վարորդներն ուժեղացւած հսկողութիւն են անցել։ Այս մասին Yerkir.am-ին տեղեկացրել են ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինից:

«ԱԱՏՄ Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կէտով նաեւ ՀՀ 10 քաղաքացի է մուտք գործել երկիր՝ անցնելով ջերմաչափում, վարակիչ հիւանդութիւններին բնորոշ ախտանշանների զննում։ Որեւէ անձի մօտ կասկածելի նշաններ չեն արձանագրւել։ Նախորդ օրերին՝ մինչ Իրանի հետ հաղորդակցութիւնը ժամանակաւորապէս սահմանափակելը, Մեղրիի հսկիչ կէտով երկիր է եկել ու բուժզննում անցել օրական 800-1100 մարդ»,- յայտնել է տեսչական մարմինը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։