Հա

Քաղաքական

27/02/2020 - 11:40

«Փաշինեանը վերադարձել է դաւադրութիւնների տեսութեանը եւ արդէն իր ղեկավարած իրաւապահ մարմիններում է դաւաճաններ յայտնաբերել»․ Չալաբեան

«Ազգային օրակարգ» կուսակցութեան խորհրդի անդամ Աւետիք Չալաբեանն իր ֆէյսբուքեան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի՝ «Հայաստանի իրաւապահ համակարգի ամենավերին օղակներում կան դաւաճաններ» յայտարարութեանը:

«alikonline.ir» - «Ազգային օրակարգ» կուսակցութեան խորհրդի անդամ Աւետիք Չալաբեանն իր ֆէյսբուքեան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի՝ «Հայաստանի իրաւապահ համակարգի ամենավերին օղակներում կան դաւաճաններ» յայտարարութեանը:

Նա, մասնաւորապէս, նշել է.

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը, իրեն յատուկ սենսացիոն ոճի մէջ, փետրւարի 26-ին յայտարարեց, որ Հայաստանի իրաւապահ համակարգի ամենավերին օղակներում կան դաւաճաններ, որոնք խանգարում են իրեն պայքարել թալանչիների դէմ, եւ յետ բերել ժողովրդին խոստացած միլիարդները։

Անկեղծ ասած, կարելի էր համարել, որ սա նրա երեւակայութեան հերթական ծնունդն է։ Նախկինում էլ նա յայտարարել էր, որ Արցախի բարձրագոյն ղեկավարութեան մէջ կան դաւադիրներ, որոնք փորձում են պատերազմ հրահրել, եւ ողջ մեղքը գցել իր վրայ։ Փառք Աստծոյ, ոչ պատերազմ տեղի ունեցաւ, ոչ էլ դաւադիրներ յայտնաբերւեցին, ցոյց տալով պարոն Փաշինեանի երեւակայութեան ողջ սնանկութիւնը։

Հիմա սակայն, քանի որ պարոն Փաշինեանը վերադարձել է դաւադրութիւնների տեսութեանը, եւ արդէն իր իսկ ղեկավարած իրաւապահ մարմինների բարձրագոյն օղակներում դաւաճաններ է յայտնաբերել, ես, որպէս ՀՀ օրինապահ եւ ղեկավարի խօսքերին պատասխանատու վերաբերւող քաղաքացի, կուզէի նրան մի քանի հարց ուղղել այս կապակցութեամբ`

ա) ովքեր՞ են այդ դաւաճանները, եւ ինչո՞ւմ է կայանում նրանց դաւաճանութիւնը։

բ) եթէ կայ այդպիսի դաւաճանութեան փաստ, ինչո՞ւ այդ անձանց նկատմամբ քրէական հետապնդում չի սկսում, չէ որ դաւաճանութիւնը ծանր քրէական յանցանք է։

գ) եթէ Ձեզ, որպէս Հանրապետութեան վարչապետի, անցեալում յայտնի են դարձել այդպիսի փաստեր, ինչո՞ւ ընթացք չէք տւել՞։ Ինչո՞ւ են այդ անձիք մինչեւ հիմա պաշտօնավարում, վտանգելով մեր պետութիւնը։

դ) ի վերջոյ, ե՞րբ էք պատրաստւում ընթացք տալ այդ փաստերին, եւ փարատէք բոլորի կասկածները։

ե) եթէ հետաքննութեան արդիւնքում պարզւի, որ Ձեր ենթականերից ոմանք իսկապէս դաւաճաններ էին, ինչպիսի անձնական պատասխանատւութիւն էք Դուք պատրաստ վերցնել Ձեզ վրայ, այդ պաշտօնեաների գործունէութեան համար։

զ) եթէ ոչ մի դաւաճանութեան փաստ չբացայայտւի, ինչպիսի՞ պատասխանստւութիւն էք Դուք նորից պատրաստ վերցնել Ձեզ վրայ, այս դէպքում արդէն կեղծ լուրեր տարածելու համար։

է) եւ վերջապէս, ի՞նչ կապ ունի այս սենսացիոն յայտարարութիւնը ձեր աջակիցների կողմից սահմանադրութեան պահանջների խախտմամբ ձեռնարկած հանրաքւէի սկսւող քարոզարշաւի հետ։

Շնորհակալ կը լինեմ, եթէ պատասխանէք ոչ միայն ինձ, այլեւ Ձեր ընտրողներին։ Համոզւած եմ, որ Ձեր խօոսքերից նրանցից շատերը տարակուսած են, եւ հիմա կոնկրետ գործողութիւններ են սպասում»:

Յիշեցնենք՝ աւելի վաղ վարչապետը կառավարութիւնում խորհրդակցութիւն է հրաւիրել, որի ընթացքում յայտարարել էր՝ Հայաստանի իրաւապահ համակարգի ամենավերին օղակներում կան դաւաճաններ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։