Հա

Քաղաքական

02/03/2020 - 12:30

Կորոնավիրուսի պատճառով. Հայաստանը ժամանակաւորապէս կը վերականգնի Իրանի հետ վիզային ռեժիմը

Հայաստանի կառավարութիւնը որոշում է կայացրել երկարացնել եւ խստացնել սահմանափակումները հայ-իրանական սահմանով հաղորդակցութեան ուղղութեամբ: 

«alikonline.ir» - Հայաստանի կառավարութիւնը որոշում է կայացրել երկարացնել եւ խստացնել սահմանափակումները հայ-իրանական սահմանով հաղորդակցութեան ուղղութեամբ: 

«Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին յայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը՝ ամփոփելով կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող յանձնաժողովի նիստը:

«Հաշւի առնելով համաճարակային իրավիճակը մեր տարածաշրջանում՝ մենք որոշում ենք կայացրել երկարացնել եւ խստացնել սահմանափակումները հայ-իրանական սահմանով հաղորդակցութեան ուղղութեամբ: Մենք կը սկսենք Իրանի հետ վիզային ռեժիմը ժամանակաւորապէս վերականգնելու գործընթացը, եւ հինգ օրւայ մեջ վիզային ռեժիմը կը վերականգնւի: Մենք Իրանի մեր գործընկերների հետ մշտական հաղորդակցութեան մէջ ենք, մեր զօրակցութիւնն ենք յայտնում Իրանի բարեկամ ժողովրդին եւ կառավարութեանն այս դժւարին իրավիճակը յաղթահարելու գործում: Մեր հնարաւորութիւնների սահմաններում կաջակցենք Իրանի բարեկամ ժողովրդին եւ կառավարութեանը»,- ասել է ՀՀ վարչապետը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։