Հա

Քաղաքական

05/03/2020 - 11:30

«Սկզբունքայնօրէն մերժում ենք կեղծ հանրաքւէն». Աւետիք Չալաբեան

«Ազգային օրակարգ» կուսակցութեան համահիմնադիր Աւետիք Չալաբեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ իրենց կուսակցութիւնը մերժում է ապրիլի 5-ին կայանալիք հանրաքւէն, որը, նրանց համոզմամբ, նախաձեռնւել է օրւնքների խախտումներով ու պարտադրւել է հանրութեանը։

«alikonline.ir» - «Ազգային օրակարգ» կուսակցութեան համահիմնադիր Աւետիք Չալաբեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ իրենց կուսակցութիւնը մերժում է ապրիլի 5-ին կայանալիք հանրաքւէն, որը, նրանց համոզմամբ, նախաձեռնւել է օրւնքների խախտումներով ու պարտադրւել է հանրութեանը։

Գրառումն ամբողջութեամբ ներկայացնում ենք ստորեւ․

«Այսօր Երեւանի մի շարք մայրուղիներում յայտնւել են մեր կուսակցութեան կողմից պատրաստւած քարոզչական վահանակները, որոնցում մենք կոչ ենք անում մերժել իշխանութիւնների կողմից սահմանադրութեան եւ օրէնքների խախտմամբ նախաձեռնած, եւ փաստացի հասարակութեանը պարտադրւած հանրաքւէն։

Մենք սկզբունքայնօրէն մերժում ենք այս կեղծ հանրաքւէն, քանի որ այն՝

ա) լինելով իր էութեամբ հակասահմանադրական, դուռ է բացելու շարունակական իրաւական քաոսի եւ անկայունութեան համար,

բ) ցանկացած արդիւնքի դէպքում վնաս է տալու պետութեանը եւ մեր երկրի զարգացմանը, եւ բերելու է պետական կառոյցների հետագայ կազմալուծմանը,

գ) կարող է բերել իշխանութեան էլ աւելի մեծ համակենտրոնացման մի ուժի ձեռքում, որն արդէն իսկ երկրի զարգացման առանցքային հարցերում ցոյց է տւել իր ոչ կոմպետենտութիւնը եւ ամբոխավարական էութիւնը,

դ) վնասելու է մեր միջազգային հեղինակութեանը եւ շեղելու է մեզ ժողովրդավարական եւ իրաւական զարգացման ճանապարհից,

ե) արդէն իսկ պառակտել է հասարակութիւնը, եւ նպաստելու է էլ աւելի մեծ բեւեռացման եւ հակադրութեան։

Եթէ դուք կիսում էք մեր մօտեցումները, միացէք մեր կոչին։ Դեռ ժամանակ կայ, եւ այսօր լաւագոյն ելքը այս հանրաքւէի չեղարկումն է, դրա հնարաւորութիւնը գործող իշխանութիւնն ունի։ Իսկ եթէ իշխանութիւնը շարունակի յամառել, այս հանրաքւէն պէտք է առհամարել․ դրանով յստակ ուղերձ յղելով, որ հասարակութեան մոլորեցումը եւ պառակտումը հեռանկար չունի, եւ նախորդ իշխանութիւնների դէմ պայքարի անւան տակ քանդել մեր պետութեան առանցքային կառոյցները մենք թոյլ չենք տայ։

Այս դեէպքում, եթէ նոյնիսկ մի քանի հարիւր հազար մեր մոլորեցւած համաքաղաքացիներ քւէարկեն Սահմանադրական դատարանի կազմաքանդման օգտին, դա դեռ բաւարար հիմք չի տայ այս իշխանութեանը՝ շարունակելու պետութեան կառոյցները քանդելու իրենց արդէն իսկ յստակ ուրւագծւող ուղեգիծը, եւ մենք շանս կունենանք խուսափել առաւել բացասական հետեւանքներից»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։