Հա

Քաղաքական

10/03/2020 - 13:10

Կորոնավիրուսի պատճառով ժամանակաւորապէս կասեցւել են ՀՀ-ի եւ Իրանի միջեւ առանց վիզա այցելութիւնները

Հաշւի առնելով նոր տիպի կորոնավիրուսով պայմանաւորւած համաճարակային իրավիճակը՝ ժամանակաւորապէս կասեցւել է «Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան կառավարութեան միջեւ քաղաքացիների առանց մուտքի արտօնագրի այցելութիւնների մասին» յուշագիրը:

«alikonline.ir» - Հաշւի առնելով նոր տիպի կորոնավիրուսով պայմանաւորւած համաճարակային իրավիճակը՝ ժամանակաւորապէս կասեցւել է «Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան կառավարութեան միջեւ քաղաքացիների առանց մուտքի արտօնագրի այցելութիւնների մասին» յուշագիրը: Այս մասին «Արմէնպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարութեան լրատւութեան եւ հանրային դիւանագիտութեան վարչութիւնից։

«ՀՀ կառավարութեան մէկ այլ որոշմամբ՝ ս. թ. մարտի 7-ից ՀՀ այցելութեան նպատակով ԻԻՀ քաղաքացիներին անհրաժեշտ է նախապէս ունենալ մուտքի արտօնագիր, որի համար անհրաժեշտ է դիմել օտարերկրեայ պետութիւններում ՀՀ դեսպանութիւններ/հիւպատոսական հիմնարկներ կամ մուտքի արտօնագիրն ստանալ E-VISA էլեկտրոնային համակարգի միջոցով:

Արտաքին գործերի նախարարութիւնը միաժամանակ տեղեկացնում է, որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութիւնը աշխատում է արտակարգ ռեժիմով, ուստի ժամանակաւորապէս դադարեցւել է հիւպատոսական ընդունելութեան մատուցումը, եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան տարածքում ՀՀ մուտքի արտօնագիր հնարաւոր է ստանալ միայն E-VISA էլեկտրոնային համակարգի միջոցով»,- ասւում է հաղորդագրութեան մէջ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։