Հա

Քաղաքական

11/03/2020 - 10:20

«Ադրբեջանի փորձերը` սրելու իրավիճակը ՀՀ-ի հետ պետական սահմանին վկայում են, որ տարածաշրջանային անվտանգութիւնը եւ խաղաղութիւնը վտանգելու նրա քայլերը կրում են միտումնաւոր բնոյթ». ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ յայտարարութիւն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադէպի վերաբերեալ, որը ներկայացնում ենք ստորեւ.

«alikonline.ir» - ՀՀ ԱԳՆ յայտարարութիւն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադէպի վերաբերեալ, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Մարտի 10-ին Ադրբեջանի Զինւած ուժերի կողմից Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանի նախիջեւանեան հատւածում հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով դիպուկահարի կրակոցից մահացու հրազէնային վնասւածք է ստացել ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող, շարքային Զոհրաբ Գրիգորիի Սիանոսեանը (ծնւ. 1984թ.): Մեր խորին ցաւակցութիւնը եւ զօրակցութիւնն ենք յայտնում զոհւած զինծառայողի ընտանիքի անդամներին եւ հարազատներին:

Վերջին օրերին սա Ադրբեջանի հերթական փորձն է միտումնաւոր կերպով սրելու իրավիճակը հայ-ադրբեջանական պետական սահմանին. մարտի 6-ին ադրբեջանական զինւած ուժերը փորձել էին իրականացնել դիւերսիոն ներթափանցում Տաւուշի շրջանում:

Ադրբեջանի պարբերական փորձերը սրելու իրավիճակը Հայաստանի հետ պետական սահմանին, ընդլայնելու լարւածութեան աշխարհագրութիւնը եւ չկիրառելու առկայ լարւածութեան նւազեցմանն ուղղւած մեխանիզմները վկայում են, որ տարածաշրջանային անվտանգութիւնը եւ խաղաղութիւնը վտանգելու Ադրբեջանի քայլերը կրում են միտումնաւոր բնոյթ:

Ադրբեջանի նման գործողութիւնները փաստում են, որ ԼՂ խաղաղ գործընթացում ռիսկերի նւազեցման միջազգային մեխանիզմների ներդնումը կարեւոր գերակայութիւն է, եւ այս ուղղութեամբ առկայ պայմանաւորւածութիւնների կեանքի կոչումն անհրաժեշտ պայման է խաղաղ գործընթացի հետագայ առաջմղման համար»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։