Հա

Քաղաքական

12/03/2020 - 09:30

ՀՀ ԱԳՆ-ն յորդորում է արտերկրում գտնւող ՀՀ քաղաքացիներին հիւպատոսական հաշւառման կանգնել

ԱԳՆ-ն յորդորում է արտերկրում գտնւող ՀՀ քաղաքացիներին հիւպատոսական հաշւառման կանգնել: Այս մասին ասւած է ՀՀ ԱՀՆ-ի հրապարակած յայտարարութեան մէջ:

«alikonline.ir» - ԱԳՆ-ն յորդորում է արտերկրում գտնւող ՀՀ քաղաքացիներին հիւպատոսական հաշւառման կանգնել: Այս մասին ասւած է ՀՀ ԱՀՆ-ի հրապարակած յայտարարութեան մէջ:

«Հաշւի առնելով մի շարք երկրներում նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) տարածման արդիւնքում ստեղծւած իրավիճակը եւ համաճարակային ռիսկերը՝ յորդորում ենք արտերկրում գտնւող եւ/կամ արտերկիր ուղեւորութիւն նախատեսող ՀՀ քաղաքացիներին կանգնել հիւպատոսական հաշւառման, որն այժմ հնարաւոր է իրականացնել նաեւ հիւպատոսական հաշւառման աւտոմատացւած համակարգի միջոցով:

Յիշեցնում ենք, որ հիւպատոսական հաշւառման կանգնելը կամաւոր եւ անվճար գործընթաց է, որի նպատակն է ՀՀ քաղաքացիների իրաւունքների եւ շահերի պաշտպանութիւնն ապահովելը, արտակարգ իրավիճակներում հնարաւոր աջակցութիւն ցուցաբերելը, անհրաժեշտ խորհրդատւութիւն տրամադրելը»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։