Հա

Քաղաքական

12/03/2020 - 09:50

Հայաստանում կորոնավիրուսի երեք նոր դէպք է արձանագրւել

Հայաստանում կորոնավիրուսի երեք նոր դէպք է արձանագրւել: Այդ մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը՝ ֆէյսբուքեան գրառմամբ:  

«alikonline.ir» - Հայաստանում կորոնավիրուսի երեք նոր դէպք է արձանագրւել: Այդ մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը՝ ֆէյսբուքեան գրառմամբ:  

«Այսօր, ցաւօք, կորոնավիրուսի երեք նոր դէպք ունենք:

Երկու հոգին ՀՀ քաղաքացի են, (45 եւ 27 տարեկան) մէկը՝ Իտալիայի (51 տարեկան) ով աշխատում Է Հայաստանում։ Երեքն էլ ժամանել են Իտալիայից:

Հիմա մեկուսացնելու համար պարզաբանւում է նրանց շփման շրջանակը, որն ըստ նախնական տւեալների մեծ չէ։

Իտալիայի քաղաքացին եւ ՀՀ քաղաքացիներից մէկը գանգատներ չունեն։ ՀՀ քաղաքացիներից մէկը թոքաբորբ է տանում:

Պացիենտները ժամանելուն պէս հաշւառւած են եղել։

Կանխատեսելով քննադատութիւնները, թէ ինչու Իտալիայից թռիչքները դադարեցնելու որոշում չկայացրինք, ասեմ, որ նման հնարաւորութիւնը մի քանի անգամ քննարկել ենք եւ եկել ակնյայտ եզրակացութեան, որ պոտենցիալ վարակակիրները կարող են Հայաստան գալ Իտալիայի հարեւան երկրներից՝ Ֆրանսիա, Աւստրիա, քանի որ ԵՄ ներսում սահմանափակուներ չեն կիրառւել:

Այսինքն՝ նոյն տրամաբանութեամբ պիտի փակէինք եւրոպական միւս ուղղութիւնները նոյնպէս, մանաւանդ որ կորոնավիրուսը տարածւում է նաեւ եւրոպական այլ երկրներում։

Հիմա աւիաընկերութիւններն իրենք են որոշել դադարեցնել թռիչքները Իտալիայից։

Նշեմ, որ «Գոլդէն փելիսի» ժողովուրդը եւ առաջին ախտորոշւած պացիենտը լաւ են, գանգատ չունեն:

Սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ պահպանել հանգստութիւն եւ պահպանել կորոնավիրուսի կանխարգելման միջոցների վերաբերեալ առողջապահութեան նախարարութեան խորհուրդները»,- գրել է ՀՀ վարչապետը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։