Հա

Քաղաքական

12/03/2020 - 12:00

ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը հանդիպել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրեանի հետ

ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին մարտի՝ 10-ին երեւանում այցելել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրեանին:

«alikonline.ir» - ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին մարտի՝ 10-ին երեւանում այցելել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրեանին:

ՀՀ նախարարը շնորհաւորել է դեսպանին նշանակման կապակցութեամբ եւ յոյս յայտնել, որ դեսպանի մասնագիտական փորձը կը նպաստի երկկողմ կարեւորութեան հարցերի լուծմանը եւ տնտեսական փոխգործակցութեան զարգացմանը:

Դեսպանը շնորհակալութիւն է յայտնել նախարարին ջերմ ընդունելութեան համար եւ ընդգծել, որ պատմամշակութային երկարամեայ բարեկամութիւնը եւ ամուր յարաբերութիւնները կը նպաստեն իւրաքանչիւր ճգնաժամային իրավիճակի համատեղ յաղթահարմանը:

Ի կատարումն Հայաստանի Հանրապետութիւնում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող յանձնաժողովի նիստի շրջանակում փոխվարչապետ Տիգրան Աւինեանի կողմից տրւած յանձնարարականի՝ քննարկւել են բեռնաշրջանառութեան ընթացակարգերին եւ բեռնափոխադրումների վերահսկմանն առնչւող մի շարք հարցեր: Իրանական կողմի դիտարկումներն ընդունւել են ի գիտութիւն:

Նախարար Տիգրան Խաչատրեանը եւ ԻԻՀ դեսպանը քննարկել են առեւտրատնտեսական օրակարգի մի շարք այլ հարցեր: Նախարարը յոյս է յայտնել, որ երկու բարեկամ երկրների տնտեսական յարաբերութիւնները օր առաջ կը վերադառնան բնականոն հունին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։