Հա

Քաղաքական

12/03/2020 - 11:20

«Հայաստանում 10 անձ մեկուսացւել է յատուկ պահման վայրում». Արսէն Թորոսեան

Հայաստանի Հանրապետութեան առողջապահութեան նախարար Արսէն Թորոսեանն անդրադարձել է Հայաստանում մարտի 11-ին հաստատւած կորոնավիրուսի երեք դէպքին: 

«alikonline.ir» - Հայաստանի Հանրապետութեան առողջապահութեան նախարար Արսէն Թորոսեանն անդրադարձել է Հայաստանում մարտի 11-ին հաստատւած կորոնավիրուսի երեք դէպքին: «Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ առողջապահութեան նախարարը կառավարութեան նիստի ընթացքում նշել է, որ Հայաստանում ընդհանուր առմամբ հաստատւել է կորոնավիրուսով վարակման չորս դէպք:

«Երէկ արձանագրւել է եւս երեք դէպք, եւ փաստացի այսօր ունենք նոր կորոնավիրուսով վարակի հաստատւած չորս դէպք։ Պացիենտներից երեքն այս պահին սիմպտոմներ չունեն, չնայած դիմելու պահին ունեցել են ջերմութիւն, եւ միայն մէկն այս պահին ունի գանգատներ, թոքաբորբ, ջերմում է, ստանում բուժում։ Մնացած պացիենտները բուժում չեն ստանում։ Վերջին երեք  պացիենտները Հայաստան են ժամանել Իտալիայից, ժամանման պահին որեւէ գանգատ չեն ունեցել, սակայն գտնւել են մեր մասնագէտների հսկողութեան տակ»,- ասել է Արսէն Թորոսեանը։

Նրա խօսքով՝ կանխարգելիչ աշխատանքներ են տարւում այդ անձանց հետ շփւողների շրջանակը պարզելու եւ նրանց մեկուսացնելու ուղղութեամբ։ Արդէն տասը անձ մեկուսացւել է յատուկ պահման վայրում, որտեղ եւս 31 անձ կար։ «Ինչպէս նաեւ իրականացւել են մեկուսացման աշխատանքներ իրենց բնակավայրերում՝ բաւական մեծ թւով անձանց, հնարաւոր է նրանց թւում նորից տեղի ունենայ մեկուսացում յատուկ պահման վայրում օրւայ ընթացքում»,- նշեց նախարարը՝ աւելացնելով, որ  օդանաւակայանում կանխարգելիչ աշխատանքները շարունակւոմ են։

Տիգրան Աւինեանն ասաց, որ կիրակի օրը մէկ չարթերային թռիչք կը լինի Հռոմից դէպի Հայաստան, իսկ կառավարութեան նիստի փակ հատւածում կը քննարկեն հետագայ քայլերը՝ կապւած այդ թռիչքի հետ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։