Հա

Քաղաքական

14/03/2020 - 08:30

Փաշինեանն ընտանիքով մեկուսացւել է Սեւանում եւ կորոնավիրուսի թեստ կը յանձնի

Նիկոլ Փաշինեանն ընտանիքով մեկուսացել է Սեւանի առանձնատանը։  Ֆէյսբուքի ուղիղ եթերում նա նշել է, որ կորոնավիրուսի թեստ են յանձնելու վաղը:

«alikonline.ir» - Նիկոլ Փաշինեանն ընտանիքով մեկուսացել է Սեւանի առանձնատանը։  Ֆէյսբուքի ուղիղ եթերում նա նշել է, որ կորոնավիրուսի թեստ են յանձնելու վաղը:

«Երէկւանից անհանգստացած էինք, քանի որ Բրազիլիայի նախագահի օգնականներից մէկի մօտ հաստատւել էր կորոնավիրուս, նախագահը նոյնպէս թեստ է յանձնել եւ սպասում է պատասխանի։ Երէկ մենք այդ մասին իմանալով, որոշեցինք ինքնամեկուսացւել։ Այսօր երեկոյեան, Սեւանի ճանապարհին իմացանք, որ Բրազիլիայի նախագահի թեստը դրական է եղել։ Մարտի 7-ին Աննան հանդիպում է ունեցել Բրազիլիայի նախագահի տիկնոջ հետ, թարսի նման ողջագուրւելով է լուսանկարւել։ Առաջինը չափեցինք մեր ջերմութիւնը, չունէինք ջերմութիւն։ Բայց դրանից յետոյ հերքւեց Բրազիլիայի նախագահի վարակւած լինելու տեղեկութիւնը։ Բայց մենք առայժմ մեկուսացւած կը մնանք, վաղն առաւօտեան թեստ կը յանձնենք՝ համոզւելու համար, որ ամէն ինչ կարգին է»,- ասել է Փաշինեանը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։