Հա

Քաղաքական

14/03/2020 - 08:50

Հայաստանում կորոնավիրուսով հիւանդների թիւը հասաւ 13-ի

Հայաստանում կորոնավիրուսով վարակման 5 նոր դէպք է հաստատւել: Այս մասին «Ֆէյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ յայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը։ 

«alikonline.ir» - Հայաստանում կորոնավիրուսով վարակման 5 նոր դէպք է հաստատւել: Այս մասին «Ֆէյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ յայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը։ 

«Ծաղկաձորի «Գոլդէն փելես» հիւրանոցում մարտի 1-ից մեկուսացւած 31 քաղաքացիներից 28-ի մօտ կորոնավիրուսի առկայութիւն չի հաստատւել, նրանք կարող են տուն գնալ: Նրանցից 2-ի մօտ հաստատւել է կորոնավիրուսը, եւ եւս մէկ հոգի` նրանցից մէկի ընտանիքի անդամը, ով այս ընթացքում շփում է ունեցել, կը մնայ մեկուսացման մէջ, այսինքն` նրանցից երկուսը, որոնց մօտ հաստատւել է կորոնավիրուսը, կը գնան հիւանդանոց, մէկը կը մնայ մեկուսացման մէջ»,- մանրամասնեց վարչապետը:

Նա յայտնեց նաեւ, որ եւս 3 քաղաքացու մօտ է ախտորոշւել կորոնավիրուս, նրանցից երկուսը մասնակից են եղել Էջմիածնում կայացած նշանդրեքին։ Վարչապետը յայտնեց, որ նրանք մեկուսացւած քաղաքացիների թւում են։

«Ինչպէս նաեւ կայ եւս մէկ քաղաքացի, ով եկել է Ֆրանսիայից, նրա մօտ եւս հաստատւել է կորոնավիրուս։ Ընդհանուր կայ 13 հաստատւած դէպք, 13-ի մեծամասնութիւնը Էջմիածնի յայտնի նշանդրեքի մասնակիցներն են»,- ամփոփեց Նիկոլ Փաշինեանը:

Բոլոր պացիենտների վիճակը բաւարար է, միայն մէկի մօտ առկայ է թոքաբորբ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։