Հա

Քաղաքական

16/03/2020 - 08:20

«Վարչապետն արդար չէ իր հետ միասին նոյն պահին, նոյն տարածքում գտնւող իր իսկ թիկնապահների, թիմակիցների, քարոզարշաւը լուսաբանող լրագրողների եւ այլոց հանդէպ». Հրանտ Մելիք-Շահնազարեան

Քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանը ֆէյսբուքեան գրառում է կատարել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինեանի մարտի 15-ի այն յայտարարութեանը, որ ինքը շփում է ունեցել կորոնավիրուսով վարակւած Մեղրիի քաղաքացու հետ եւ այդ իսկ պատճառով կրկնակի թեստ է յանձնել: Մելիք-Շահնազարեանի կարծիքով՝ վարչապետը մանիպուլացիաներով է զբաղւում՝ Սեւանի իր ամառանոցում նստած:

«alikonline.ir» - Քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանը ֆէյսբուքեան գրառում է կատարել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինեանի մարտի 15-ի այն յայտարարութեանը, որ ինքը շփում է ունեցել կորոնավիրուսով վարակւած Մեղրիի քաղաքացու հետ եւ այդ իսկ պատճառով կրկնակի թեստ է յանձնել: Մելիք-Շահնազարեանի կարծիքով՝ վարչապետը մանիպուլացիաներով է զբաղւում՝ Սեւանի իր ամառանոցում նստած:

«Վարչապետ Փաշինեանի ընտանիքն այսօր կորոնավիրուսի բացայայտման երկրորդ թեստը յանձնեց։ Եւ դա չնայած այն հանգամանքին, որ Փաշինեանը մեղրեցի վարակւած քաղաքացու հետ շփւել է առաջին թեստը յանձնելուց առաջ։ Ըստ այդմ, Աստւած չարասցէ, եթէ յանկարծ պարզւի, որ վարչապետը մէկ այլ վարակակրի կողքով էլ է անցել, փաստօրէն, կարելի կը լինի ակնկալել նաեւ երրորդ, չորրորդ եւ դրան յաջորդող այլ թեստերի արդիւնքներին։ Խեղկատակութիւն։

Իսկ եթէ աւելի լուրջ, ապա ասեմ, որ վարչապետը ոչ միայն արդար չէ, օրինակ, իր հետ միասին նոյն պահին, նոյն տարածքում գտնւող իր իսկ թիկնապահների, թիմակիցների, քարոզարշաւը լուսաբանող լրագրողների եւ այլոց հանդէպ, այլեւ պարզ մանիպուլացիաներով է զբաղւում Սեւանի իր ամառանոցից։

Ինքը օրը մէկ թեստ է յանձնում ու տաք տեղից խօսում նախկին իշխանութիւնների ժամանակ արձանագրւած համաճարակներից մահացած քաղաքացիների թւերից։ Ի՞նչ է ուզում ասել դրանով։ Որ սո՞ւրբ է։ Թող դա այն նոյն լրագրողներին պատմի, ովքեր իր քարոզարշաւն էին լուսաբանում Սիւնիքում ու Վայքում։ Վստահ եմ՝ տեղը տեղին պատասխան կը ստանայ»,- գրել է նա։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։