Հա

Քաղաքական

16/03/2020 - 10:05

Վահան Իշխանեան. «Նիկոլ Փաշինեանը եթէ գիտակցաբար սուտ չի խօսում, ուրեմն, տրամաբանութիւնից է զուրկ որ էլի վտանգաւոր է երկրի համար»

Հրապարակախօս Վահան Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Երկիրը համաճարակի առաջ է, կորոնավիրուսով հիւանդների թիւը աճում է, ուզում ես լսել թէ երկրի վարչապետը ինչ կանխարգելիչ միջոցառումներ է կազմակերպում, մէկ էլ էլի նոյնը, տեսնում ես վարչապետի տեղը նստել է մէկը որ ուզում է քեզ խաբել:

«alikonline.ir» - Հրապարակախօս Վահան Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Երկիրը համաճարակի առաջ է, կորոնավիրուսով հիւանդների թիւը աճում է, ուզում ես լսել թէ երկրի վարչապետը ինչ կանխարգելիչ միջոցառումներ է կազմակերպում, մէկ էլ էլի նոյնը, տեսնում ես վարչապետի տեղը նստել է մէկը որ ուզում է քեզ խաբել:

Նիկոլ Փաշինեանը ասաց թէ կորոնավիրուսը շատ աւելի պակաս սարսափելի է քան H1N1 գրիպը (խոզի գրիպը), եւ որ գրիպից Հայաստանում 80 մահ է եղել՝ 2009֊ին 50, իսկ 2016֊ին 30, եւ որ այն ժամանակ այսքան աժիոտաժ չկար քանի որ խօսքիազատութիւն չկար։

Աշխարհում H1N1 գրպից մահերը 0,1 է, ամենաշատը 2 տոկոս է եղել, կամ 1000 հիւանդից մէկը: Իսկ կորոնավիրուսից մահերը 3,4-4 տոկոս է, տարեցների մէջ 18 տոկոս։ Իտալիայում մի պահ մահերը 5֊7տոկոս էր հասել։

Եթէ գիտակցաբար սուտ չի խօսում, ուրեմն, տրամաբանութիւնից է զուրկ որ էլի վտանգաւոր է երկրի համար՝ այսինքն նա որեւէ համաճարակի մասին դատում է այն հանգամանքով թէ Հայաստանում ինչքան են մահերը, եթէ Հայաստանում կոնոավիրուսից դեռ մահ չկայ, ուրեմն, խոզի գրիպից անհամեմատ պակաս վտանագւոր է, իսկ էն հանգամանքը որ Իտալիայում 20-25 օրում արդէն 1809 հոգի մահացել է, իսկ աշխարհում 3 ամսում մահացել է 6516-ը, հիւանդութեան վտանգի մասին չի խօսում, քանի որ Հայաստանում չի եղել։

Ապա, լաւ, ասենք Հայաստանում խօսքի ազատութեան բացակայութեան պատճառով 2009, 2016 թւերին խոզի գրիպի շուրջ աժիոտաժ չկար, ասենք թէ Սերժ Սարգսեանը թոյլ չէր տւել «Հայկական ժամանակ» օրաթերթին, որ խոզի գրիպի մասին ճշմարտութիւնը ասի, իսկ աշխարհո՞ւմ, ինչո՞ւ 2009-ին ու 2016-ին պետութիւնները սահմաններ չէին փակում, արտակարգդրութիւններ չէին մտցնում, կարանտին չէին յայտարարում, թէ՞ արել են, բայց քանի որ խօսքի ազատութիւն չի եղել՝ չենք իմացել։

Փաշինեանը ասաց նաեւ թէ իրենք որոշում ունէին որ կորոնավիրուսի տեստ յանձնեն միայն նրանք ովքեր բժշկական ցուցում ունեն, այսինքն սիմպտոմներ ունեցողները։

Բայց ինքը Փաշինեանը ընտնիքով հանդերձ երկու օր իրար վրայ երկու անգամ տեստ է յանձնում, սակայն կարծես ոչ մի բժշկական ցուցում չունեն։ 

Եթէ խոզի գրիպն է վտանագաւորը, ուրեմն, պէտք է որ այն թւերին էլ ընտանիքով ամէն օր տեստ յանձնած լինէր, եթէ չեն յանձնել, ապա ինչ է դուրս գալիս՝ վտանգաւոր հիւանդութեան տեստեր չէին յանձնում, իսկ անվտանգինը էն էլ առանց ախտանիշ ունենալու, ամէն օր յանձնում են»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։