Հա

Քաղաքական

17/03/2020 - 08:20

Հայաստանում կորոնավիրուսով վարակւածների թիւը հասաւ 52-ի

Հայաստանում կորոնավիրուսով վարակւածների թիւը հասաւ 52-ի: Այս մասին ֆէյսբուքեան լայւով յայտնեց ՀՀ Առողջապահութեան նախարար Արսէն Թորոսեանը:

«alikonline.ir» - Հայաստանում կորոնավիրուսով վարակւածների թիւը հասաւ 52-ի: Այս մասին ֆէյսբուքեան լայւով յայտնեց ՀՀ Առողջապահութեան նախարար Արսէն Թորոսեանը:

«Մենք եւս 50 տեստ քիչ առաջ աւարտեցինք, այսօր ընդհանուր առմամբ կատարել ենք 105 տեստ եւ եւս 7 տեստի արդիւնքներ դրական են: Դէպքերից 12-ը կապւած են Էջմիածնի դէպքի հետ եւ որեւէ ախտանշան չեն ունեցել մինչ այս»,- ասաց նա:

Այսօր աւելի վաղ Կառավարութիւնն արտահերթ նիստում որոշում է կայացրել ՀՀ տարածքում արտակարգ դրութիւն յայտարարել:

Նախարարի խօսսքով` հաստատւած 52 դէպքից 12-ի մօտ ընդհանրապէս ախտանշաններ չկան եւ նրանք ընդհանրապես հիւանդանոցում չեն գտնւում, այլ գտնւում են մեկուսացման վայրում եւ նոյնիսկ չեն էլ ենթադրում, թէ նրանցից ում մօտ կարող է լինի վիրուսը:

«Նրանց դէպքում մենք կը կայացնենք ինդիւիդուալ մօտեցում, տեղափոխենք հիւանդանոց թէ` չէ: Նրանց բացի ժամանակից ուրիշ բանի կարիք չունեն, որպէսզի վիրուսը դուրս գայ նրանց օրգանիզմից: Դէպքերի մի մասը կապւած է փաստօրէն երէկ արտադրամասում յայտնաբերւած դէպքերի հետ եւ կան մի շարք նոր դէպքեր, որոնց համճարակաբանակն հետաքննութիւնը այս պահին ընթացքի մէջ է եւ մենք փորձում ենք պարզել նրանց շփման շրջանակաը եւ վարակման աղբիւրը»,- ասաց նախարարը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։