Հա

Քաղաքական

17/03/2020 - 13:30

ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատւած դէպքերի թիւը հասաւ 64-ի. նոր դէպքերից 6-ը կապւած են Էջմիածնի դէպքի հետ, 6-ը՝ արտադրամասի

Մարտի 17-ին, ժամը 12:00-ի դրութեամբ իրականացւած կորոնավիրուսային հիւանդութեան թեստաւորման արդիւնքում հաստատւել է եւս 12 դէպք, որոնցից 6-ը փոխկապակցւած է Էջմիածնի դէպքի հետ, իսկ միւս 6-ը` արտադրամասի: Վերջններս ի սկզբանէ եղել են մեկուսացւած:

«alikonline.ir» - Մարտի 17-ին, ժամը 12:00-ի դրութեամբ իրականացւած կորոնավիրուսային հիւանդութեան թեստաւորման արդիւնքում հաստատւել է եւս 12 դէպք, որոնցից 6-ը փոխկապակցւած է Էջմիածնի դէպքի հետ, իսկ միւս 6-ը` արտադրամասի: Վերջններս ի սկզբանէ եղել են մեկուսացւած:

Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել Առողջապահութեան նախարարի մամուլի խօսնակ Ալինա Նիկողոսեանը:

Հանրագումարով, այս պահին ունենք հաստատւած 64 դէպք, որոնցից 1-ը՝ առողջացել է: 

Առողջապահութեան նախարարութիւնը կրկին կոչ է անում`

Խուսափե'լ շնչառական վարակներով հիւանդների հետ շփումից, անհնարինութեան դէպքում` օգտագործե'լ անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ):

Յաճախակի լւանալ ձեռքերը` առնւազն 20 վայրկեան տեւողութեամբ, յատկապէս սնունդ ընդունելուց առաջ եւ տուն մտնելուց յետոյ գրիպանման երեւոյթների առկայութեան դէպքում, չզբաղւել ինքնաբուժմամբ, դիմե'լ բժշկի:

Յիշեցնենք, որ առողջապահութեան նախարարութիւնում գործում է շուրջօրեայ «թէժ գիծ» ծառայութիւն` 8003 եւ «օպերատիւ զանգերի կենտրոն»` 060838300 հեռախօսահամարներով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։