Հայաստանում կորոնավիրուսով վարակւածների թիւը հասել է 78-ի։
«alikonline.ir» - Հայաստանում կորոնավիրուսով վարակւածների թիւը հասել է 78-ի։ Այս մասին երէկ՝ մարտի 17-ին, ֆէյսբուքեան լայւով յայտարարել է ՀՀ առողջապահութեան նախարար Արսէն Թորոսեանը։
«Ունենք հաստատւած եւս 6 դէպք, որոնք կապւած են արտադրամասում յայտնաբերւած դէպքի հետ։ Դէպքերից 18-ը փաստացի եղել են առանց ցուցումների հետազօտւած կարանտինում գտնւող քաղաքացիների մօտ»,- ասել է ՀՀ առողջապահութեան նախարարը։