Հա

Քաղաքական

18/03/2020 - 10:20

Հայաստանը արգելել է 16 երկրների քաղաքացիների մուտքը Հայաստան

Ելնելով մի շարք երկրներում կորոնավիրուսի տարածումով պայմանաւորւած համաճարակաբանական լարւած իրավիճակով՝ այսօր որոշել եմ արգելել 16 երկրների քաղաքացիների մուտքը Հայաստանի Հանրապետութիւն: Իսկ այդ երկրներից վերադարձող ՀՀ քաղաքացիները պէտք է ենթարկւեն 14-օրեայ կարանտինային ռեժիմի:

«alikonline.ir» - ՀՀ փոխվարչապետ Տիգրան Աւինեանը ֆէյսբուքեան իր էջում գրել է. 

Յարգելի՛ հայրենակիցներ,

Ելնելով մի շարք երկրներում կորոնավիրուսի տարածումով պայմանաւորւած համաճարակաբանական լարւած իրավիճակով՝ այսօր որոշել եմ արգելել 16 երկրների քաղաքացիների մուտքը Հայաստանի Հանրապետութիւն: Իսկ այդ երկրներից վերադարձող ՀՀ քաղաքացիները պէտք է ենթարկւեն 14-օրեայ կարանտինային ռեժիմի:

«Երկրների ցանկն է.

  1. Չինաստանի Ժողովրդական Հանրապետութիւն
  2. Իրանի Իսլամական Հանրապետութիւն
  3. Հարաւային Կորէա
  4. Ճապոնիա
  5. Իտալիա
  6. Իսպանիա
  7. Ֆրանսիա
  8. Գերմանիա
  9. Շւէյցարիա
  10. Դանիա
  11. Աւստրիա
  12. Բելգիա
  13. Նորւեգիա
  14. Շւեդիա
  15. Հոլանդիա
  16. Միացեալ Թագաւորութիւն

Չի սահմանափակւելու այդ երկրներից բեռափոխադրումներ իրականցնող տրանսպորտային միջոցի վարորդի ու փոխարինող մէկ վարորդի մուտքը Հայաստան։

Բացի այդ, օտարերկրեայ ուղեւորութիւններից վերադարձող մեր բոլոր քաղաքացիները պէտք է ինքնամեկուսացւեն 14-օրեայ ժամկէտով: Ինքնամեկուսացման ընթացքում հիւանդութեան ախտանիշներ առաջանալու դէպքում պետք է անյապաղ կապ հաստատել 060 838300 թէժ գծի միջոցով:

Հայցում ենք բոլորիդ ներողամտութիւնը պատճառած անյարմարութեան համար։ Համոզւած եմ՝ առկայ է համընդհանուր գիտակցում, որ այս քայլերը ձեռնարկում ենք բացառապէս հանրութեան անվտանգութիւնն ապահովելու նպատակով»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։