Հա

Քաղաքական

18/03/2020 - 10:10

«Եթէ կառավարութեան այս անդամը մնայ իր պաշտօնին, կարելի է համարել, որ պետութիւնը Հայաստանում այլեւս լուծարւած է». Ստեփան Դանիէլեան

Քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է․

Քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է․

«Պետութեան աւարտը

Պետութիւնն ու օրէնքը կարելի է համարել հոմանիշներ, իսկ պետութեան հիմքը դատական համակարգն է:

Քիչ առաջ առողջապահութեան նախարարը յայտարարեց, որ հրաժարւում է ճանաչել դատարանի որոշումը, քանի որ այն համարում է սխալ, իսկ Հայաստանի դատական համակարգը ժողովրդի մեծ մասը չի վստահում, ինքն էլ իր հերթին չի յարգում Հայաստանի դատարանը:

Ես տեղեակ չեմ կոնկրետ այդ դատական վէճին, վէճի մանրամասներին եւ ինձ չի հետաքրքրում նաեւ այն, թէ իրականում դատարանի որոշումը որքանով է ճիշտ` դա իմ որոշելիքը չէ:

Սակայն կայ փաստ, կառավարութեան անդամը «պասլատ» արեց Հայաստանի դատական համակարգը, անվստահութիւն յայտնեց դատարանի որոշմանը, այսինքն յայտարարեց, որ Հայաստանի Հանրապութիւնը չի ճանաչում ու ինչ կուզի, այն էլ կանի:

Կառավարութեան անդամն օրինակ ծառայեց հազարաւոր դատապարտվածներին, որ նրանք նոյնպէս չճանաչեն դատարանի որոշումները, ջարդեն բանտերի պատերն ու դուրս յորդեն այնտեղից: Օրինակ ծառայեց բոլորին, որոնք ունեն դատարանի որոշումներ, որոնց հետ համաձայն չեն ու ինքնադատաստան տեսնեն նրանց հետ, ում հետ դատական վէճի մէջ են եղել:

Այդպէս նրանք կարող են վարւել, եթէ այս կառավարութեան անդամը մնայ իր պաշտօնին ու պատասխանատւութեան չենթարկւի, իսկ մենք, մեր հայեցողութեամբ, իրաւունք ստանում չճանաչել Հայաստանի կառավարությունն ու նրա որոշումները:

Եթէ մնայ իր պաշտօնին ու պատասխանատւութեան չենթարկւի, ապա կարելի է համարել, որ պետութիւնը Հայաստանում այլեւս լուծարւած է ու մենք բոլորս ազատ ենք անել այն, ինչ կամենում ենք:

Յ.Գ. Պատահական չի, որ դատարանները վճիռները կայացնում են Հայաստանի Հանրապետութեան անունից, դատաւորների գլխավերեւում պետութեան զինանշանն է իսկ դատաւորների դահլիճ մտնելուց ոտքի են կանգնում, դրանով ճանաչելով պետութիւնը։ Այդ ամէնը լոկ արարողակարգ չի, դա պետութեան ճանաչման ակտ է։

Կառավարութեան անդամն ոչ միայն հրաժարւում է ճանաչել Հայաստանի Հանրապետութիւնն, այլեւ պնդում է, որ ժողովրդի մեծ մասը նոյնպէս չի վստահում իր պետականութիւնը։

Յ.Գ. Աբսուրդ է, որ նոյն այդ անձը, հրաժարւելով վստահել Հայաստանի դատական համակարգին, կոչ է անում մարդկանց վերադառնալ Հայաստան ու կանգնել այդ նոյն անվստահելի դատարանի առջեւ»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։