Հա

Քաղաքական

26/03/2020 - 07:30

Արամ Ա կաթողիկոսը Նուբար Աֆէեանի հետ զրոյցել է կորոնավիրուսի պատւաստանիւթի փորձարկման մասին

Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսը հեռախօսազրոյց է ունեցել ամերիկահայ յայտնի գործարար եւ բարերար, «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութեան համահիմնադիր, ամերիկեան «Moderna Therapeutics» կենսատեխնոլոգիական ընկերութեան համահիմնադիր եւ նախագահ Նուբար Աֆէեանի հետ:

«alikonline.ir» - Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսը հեռախօսազրոյց է ունեցել ամերիկահայ յայտնի գործարար եւ բարերար, «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութեան համահիմնադիր, ամերիկեան «Moderna Therapeutics» կենսատեխնոլոգիական ընկերութեան համահիմնադիր եւ նախագահ Նուբար Աֆէեանի հետ: Այս մասին ըստ «Yerkir.am»-ի տեղեկացնում է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը:

Նուբար Աֆէեանը Վեհափառ Հայրապետին մանրամասն ներկայացրել է իր ընկերութեան կատարած մասնագիտական աշխատանքները: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը բարձր գնահատանք է յայտնել Նուբար Աֆէեանին՝ նրա աշխատանքը համարելով համամարդկային առաքելութիւն, որը պատիւ կը բերի մեր ազգին ու հայրենիքին։

Ամերիկեան «Moderna Therapeutics» կենսատեխնոլոգիական ընկերութիւնը ստեղծել է կորոնավիրուսի դէմ պատւաստանիւթ, որը մարտի 17-ից կլինիկական փորձարկումներ է անցնում Միացեալ Նահանգների Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում գտնւող Kaiser Permanente առողջապահութեան հետազօտական ինստիտուտում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։