Հա

Քաղաքական

30/03/2020 - 10:00

Վիտալի Բալասանեանն ու Արայիկ Յարութիւնեանը գնահատեցին ՀՅԴ-ին. «Ցանկացած ընտրւած ղեկավար սիրով է համագործակցելու»

Արցախի նախագահի թեկնածուների բանավէճի ժամանակ Դաւիթ Իշխանեանը հարց ուղղեց Վիտալի Բալասանեանին: Ասաց, որ Բալասանեանը լաւ ծանօթ է երկրի անվտանգային համակարգին եւ ինքը գնահատում է նրա անցած ճանապարհը, ապա հարցրեց, թէ ինչ կարծիքի է Դաշնակցութեան մասին, ի՞նչ դեր կարող է ունենալ այդ կուսակցութիւնը Արցախի անվտանգային համակարգն ուժեղացնելու, կայունութիւնն ապահովելու, Արցախի միջազգային ճանաչման գործընթացն ապահովելու առումով:

«alikonline.ir» - Արցախի նախագահի թեկնածուների բանավէճի ժամանակ Դաւիթ Իշխանեանը հարց ուղղեց Վիտալի Բալասանեանին: Ասաց, որ Բալասանեանը լաւ ծանօթ է երկրի անվտանգային համակարգին եւ ինքը գնահատում է նրա անցած ճանապարհը, ապա հարցրեց, թէ ինչ կարծիքի է Դաշնակցութեան մասին, ի՞նչ դեր կարող է ունենալ այդ կուսակցութիւնը Արցախի անվտանգային համակարգն ուժեղացնելու, կայունութիւնն ապահովելու, Արցախի միջազգային ճանաչման գործընթացն ապահովելու առումով: Այս մասին գրում է Aravot.am-ը:

Վիտալի Բալասանեան ասաց, որ դեռեւս իննսունականների սկզբից, առաջին զէնք զինամթերքը ստացել են Լիբանանից Դաշնակցութեան միջոցով. «Մենք բաւական երկար ճանապարհ ենք անցել Դաշնակցութեան հետ: Պաշտպանութեան բանակի կազմաւորումը, 1991-94 թւականից մինչեւ 2005 թ., 2005 թ. մենք միասին մասնակցել ենք Ազգային ժողովի ընտրութիւններին, նոյնը 2010 թ., եղել ենք մէկ խմբակցութեան պատգամաւորներ:

Այսօր Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը Հայաստանի Հանրապետութիւնում որպէս քաղաքական ուժ, թիմ ներկայացւած չէ Կառավարութիւնում եւ Ազգային ժողովում, մինչդեռ Դաշնակցութիւնը առ այսօր Սփիւռք, Հայաստան, Արցախ մեր կապն է, այսօր էլ աւելի քան կարեւոր է, որպէսզի Դաշնակցութիւնը Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի ընտրութիւններում ունենայ իր տեղը, դերը եւ նշանակութիւնը, ինքը ազգային կուսակցութիւնը, համոզւած եմ, որ ձեր մեծ լուման կը ներդնէք մեր երկրի անվտանգութեան եւ պետականութեան ամրապնդման գործում»:

Իշխանեանը Արայիկ Յարութիւնեանին ասաց, որ լինելով պետնախարար, նա եւս լաւ ծանօթ է Սփիւռքի ներուժին, Դաշնակցութեան հրաւէրներով յաճախ եղել են արտասահմանում: Խնդրեց, որ Արայիկ Յարութիւնեանն էլ կարծիք յայտնի Դաշնակցութեան մասին:

«Մի շարք հանդիպումներ ունեցել եմ, ընդհուպ մասնակցել Դաշնակցութեան մեծ խորհրդաժողովներին, իմ հնարաւորութիւնը միշտ օգտագործել եմ շնորհակալութիւնս յայտնելու սկսած ութսունութին զէնքի մատակարարումից: Ընդհանուր առմամբ Դաշնակցութեան դերը հայապահպանման գործում վերջին գոնէ հարիւր քսան տարիների ընթացքում գնահատելի է:

Լինելով Սփիւռքում՝ ոչ միայն տեսել եմ Դաշնակցութեան կատարած աշխատանքը այլեւ գոհունակութիւն յայտնել, թէ ինչքան հայրենասէր եւ զարգացած սերունդ են դաստիարակում»,- ասաց Արայիկ Յարութիւնեանը: Նրա խօսքով, ինչպիսին էլ լինի քաղաքական դասաւորւածութիւնը, Դաշնակցութեան դերը մեծ է լինելու: «Ցանկացած ընտրւած ղեկավար սիրով է համագործակցելու Դաշնակցութեան հետ»,- ընդգծեց Արայիկ Յարութիւնեանը:

 

Գոհար Յակոբեան


Յարակից լուրեր

  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կը գործի Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգութեան հարցերով գրասենեակ
    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կը գործի Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգութեան հարցերով գրասենեակ

    Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինութեամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հաստատւել է Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգութեան հարցերով գրասենեակ։

  • Միջին Արեւելքի Եկեղեցիներու Խորհուրդի յայտարարութիւնը արդարութիւն՝ Արցախի համար
    Միջին Արեւելքի Եկեղեցիներու Խորհուրդի յայտարարութիւնը արդարութիւն՝ Արցախի համար

    Արցախի մէջ տեղի ունեցած վեցշաբաթեայ արիւնարբու պատերազմը դադրեցաւ զինադուլով մը, ինչպէս նաեւ համաձայնութիւնով մը, որ տարածաշրջանը կը դնէ անորոշ, անկայուն եւ կարճաժամկէտ խաղաղութեան մը մէջ։ Համաձայնութիւնը այնքան թոյլ է, որ լարուած վիճակ մը կը ստեղծէ՝ առանց կայուն խաղաղութեան յստակ հիմքի։

  • Երբ պետականութեան անկիւնաքարերն ես տեղաշարժել
    Երբ պետականութեան անկիւնաքարերն ես տեղաշարժել

    Մարդկութեան պատմութիւնը բազմաթիւ օրինակներ ունի տապալւած կառավարութիւնների եւ առաջնորդների վաղաժամկէտ, եթէ չասեմ էքստրեմալ հեռացման: Դա նորմալ երեւոյթ է, որովհետեւ ժողովուրդ եւ պետականութիւն հասկացութիւնները անհամեմատելիօրէն վեր են իշխանութիւն եւ առաջնորդ հասկացութիւններից: Աննորմալը հակառակն է՝ երբ տապալւած կառավարութիւններն ու դուսպրծուկ առաջնորդները փորձում են իրենց վեր դասել պետութիւնից ու ժողովրդից եւ նոյնիսկ ամենախայտառակ պարտութիւնից ու կապիտուլեացիայից յետոյ էլ չեն ցանկանում թողնել իշխանական աթոռները:

  • Վարդան Ոսկանեան. «Արցախում սահմանազատման գործընթացում ամէն մի բլուրն ու ձորակը, ամէն մի քարն ու թուփը»
    Վարդան Ոսկանեան. «Արցախում սահմանազատման գործընթացում ամէն մի բլուրն ու ձորակը, ամէն մի քարն ու թուփը»

    Իրանագէտ Վարդան Ոսկանեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

  • Դաշնակցականի ճանապարհը
    Դաշնակցականի ճանապարհը

    Հայ ժողովուրդն անցաւ դժոխքի միջով: Արցախին ու ողջ հայութեանը պարտադրւած պատերազմի հրդեհի մէջ այրւեց ազգի ծաղիկը, նրա սերուցքի մի մասը: Բազմաթիւ են անկրկնելի սխրանքների եւ անձնազոհ վարքի օրինակները, որոնք ակնառու վկայութիւններն են հայ ժողովրդի հերոսական ոգու, որ հպարտութիւն է ներշնչում նման որդիներ ծնող ժողովրդին պատկանելուդ համար:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։