Հա

Քաղաքական

31/03/2020 - 10:40

Արցախում մեկնարկել են նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւնները

Այսօր՝ մարտի 31-ին, Արցախում, ժամը 08.00-ին մեկնարկել են երկրի նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւնները:

«alikonline.ir» - Այսօր՝ մարտի 31-ին, Արցախում, ժամը 08.00-ին մեկնարկել են երկրի նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւնները: Գրում է News.am-ը:

Ընտրութիւններն անցկացւելու են Արցախի Հանրապետութեան ողջ տարածքով՝ Արցախի 8 տարածքային ընտրական յանձնաժողովների միջոցով 7 շրջաններում եւ Ստեփանակերտ քաղաքում: Կազմաւորւել է 280 ընտրական տեղամաս, որոնցից մէկը Հայաստանում Արցախի ներկայացուցչութիւնում է, եւս մէկը «Շուշի» քրէակատարողական հիմնարկում է:

Արցախի ոստիկանութեան կողմից տրամադրւած տւեալների համաձայն Արցախում ընտրողների թիւը 103 հազար 663 է:

Արցախի նախագահի յաւակնորդների թիւը 14 է: Նրանք են՝

«Անկախութեան Սերունդ» կուսակցութեան կողմից` Իսրայէլեան Ռուսլան,

«Արդարութիւն» կուսակցութեան կողմից` Բալասանեան Վիտալի,

Արցախի Պահպանողական կուսակցութեան կողմից` Բաբայեան Դաւիթ,

«Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» կուսակցութեան կողմից` Իշխանեան Դաւիթ,

Արցախի Ժողովրդավարական կուսակցութեան կողմից` Ղուլեան Աշոտ,

«Ազգային վերածնունդ» կուսակցութեան կողմից` Խանումեան Հայկ,

«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցութիւնների դաշինքից` Յարութիւնեան Արայիկ,

«Միացեալ Հայաստան» կուսակցութեան կողմից` Բադասեան Վահան,

Ինքնաառաջադրւել են` Մասիս Մայիլեանը, Սերգէյ Ամիրեանը, Բելլա Լալայեանը, Քրիստին Բալայեանը, Մելսիկ Պօղոսեանը, Աշոտ Դադայեանը:

Արցախի Ազգային ժողովի ընտրութիւններին մասնակցելու համար ընտրական ցուցակ են ներկայացրել 2 կուսակցութիւնների դաշինքներ եւ 10 կուսակցութիւններ: Նրանք են՝

Արցախի Պահպանողական կուսակցութիւնը`16 թեկնածուների,

«Միասնական հայրենիք» կուսակցութիւնը`62 թեկնածուների,

«Ազգային վերածնունդ» կուսակցութիւնը` 20 թեկնածուների,

«Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» կուսակցութիւնը` 33 թեկնածուների,

Արցախի Ժողովրդավարական կուսակցութիւնը` 33 թեկնածուների,

Արցախի «Արդարութիւն» կուսակցութիւնը` 35 թեկնածուների ընդգրկմամբ,

Արցախի յեղափոխական կուսակցութիւնը`17 թեկնածուների ընդգրկմամբ,

Լեռնային Ղարաբաղի Կոմունիստական կուսակցութիւնը`17 թեկնածուների ընդգրկմամբ,

«Անկախութեան սերունդ» կուսակցութիւնը`17 թեկնածուների ընդգրկմամբ,

«Միացեալ Հայաստան» կուսակցութիւնը` 16 թեկնածուների ընդգրկմամբ:

Ընտրական ցուցակ է առաջադրել 2 կուսակցութիւնների դաշինք` «Ազատ Հայրենիք-ՔՄԴ » կուսակցութիւնների դաշինքը` 65 թեկնածուների ընդգրկմամբ եւ «ՆՈՐ ԱՐՑԱԽ» կուսակցութիւնների դաշինք` 31 թեկնածուների ընդգրկմամբ:

Ընտրութիւնների քւէարկութիւնը կաւարտւի այսօր երեկոյեան ժամը 20.00-ին:

Նշենք, որ կապւած կորոնավիրուսի տարածման վտանգով, ձեռնարկւել են կանխարգելիչ միջոցառումներ ընտրական տեղամասերում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։